Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԼՈՒՍՆԻ ՀՈՎԻՏ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԼՈՒՍՆԻ ՀՈՎԻՏ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ 12.08.2019

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց բանաստեղծ-լրագրող, Արա Սիմոնյանին: Վանաձորցի բանաստեղծն օրերս ստեղծագործությունների հերթական՝ «Լուսնի հովիտ» ժողովածուն և անդամագրվել ՀՀ գրողների միությանը: Ներկա էին Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը և ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը:

«Անկախ ընթացիկ խնդիրներից, աշխատանքները պետք է կազմակերպվեն ամենաբարձր որակով».  մարզպետն ընդունեց Հայքի հրապարակի շինաշխատանքներն իրականացնող շինկազմակերպության ներկայացուցիչներին

«Անկախ ընթացիկ խնդիրներից, աշխատանքները պետք է կազմակերպվեն ամենաբարձր որակով». մարզպետն ընդունեց Հայքի հրապարակի շինաշխատանքներն իրականացնող շինկազմակերպության ներկայացուցիչներին 09.08.2019

Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել են Վանաձորի Հայքի հրապարակի բարեկարգման աշխատանքները: Այն երկար սպասված իրողություն կլինի Վանաձորի և այստեղ այցելող հյուրերի ու զբոսաշրջիկների համար: Մարզի ղեկավարի կողմից խիստ կարևորվում է տարվող աշխատաքները բարձր որակով և ժամկետներում իրականացնելու գործընթացը: Շինաշխատանքները գտնվում են նրա ամենօրյա անմիջական վերահսկողության ներքո:

Համահայկական ամառային 7-րդ խաղերի բազկամարտի մրցապայքարում շարունակում են վստահ հանդես գալ մեր մարզիկները

Համահայկական ամառային 7-րդ խաղերի բազկամարտի մրցապայքարում շարունակում են վստահ հանդես գալ մեր մարզիկները 08.08.2019

Օգոստոսի 7-ին 70 կգ քաշային կարգում Տաշիր համայնքը ներկայացնող Գոռ Բարսեղյանը նվաճել է ոսկե մեդալ: 90 կգ և բարձ քաշային կարգում տաշիրցի մեր մյուս բազկամարտիկը՝ Ալիկ Ավետյանը նվաճել է բրոնզե մեդալ: Վանաձորցիներ 70 կգ քաշային Տիգրան Պետրոսյանը և 90 կգ և բարձր քաշային Արտակ Օդաբաշյանը աջ և ձախ ձեռքերով ընթացող մրցավեճում կրկին դարձել են բրոնզե մեդալակիրներ: Մրցանակակիրներին պարգևատրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԽԱՂԵՐԻՑ

ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԽԱՂԵՐԻՑ 08.08.2019

Խաղային երկրորդ օրը Վանաձորը ներկայացնող բազկամարտիկ Կամիլա Շլյանինան աջ և ձախ ձեռքերով մրցապայքարում արժանացավ հաղթողի կոչմանը, իսկ Ստեփանավանը ներկայացնող բազկամարտիկ Անահիտ Շահինյանը 70 կգ և բարձր քաշային կարգում աջ և ձախ ձեռքերով մրցապայքարին գրավեց 2-րդ պատվավոր հորիզոնականը: Մեր մարզուհիներին պարգևատրեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Կառուցվում է ՔՈԱՖ համագումարների կենտրոն

Կառուցվում է ՔՈԱՖ համագումարների կենտրոն 08.08.2019

Օգոստոսի 8-ին Դեբեդի հովտում գտնվող ՔՈԱՖ-ի հարակից տարածքում տեղի ունեցավ համագումարների կենտրոնի հիմնարկեքի արարողությունը: Ներկա էին ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, բարերար-նվիրատուներ, հյուրեր: Կենտրոնը կառուցվում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և վերջինիս հիմնադիր Կարո Արմենի նախաձեռնությամբ և բարերաների առատաձեռն նվիրատվությամբ:

Հայտարարություն 07.08.2019

2019թ. օգոստոսի 9-ին ժամը 16.00-ին Վանաձորի սոցիալական ծառայությունների Համալիր կենտրոնի /հասցեն՝ Վանաձոր, Գ.Նժդեհի փող. թիվ 14/ երկրորդ հարկի խորհրդակցությունների դահլիճում կկայանա Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի /նախագահ՝ ՀՀ Լոռու մարզպետ Ա.Ղուկասյան/ հերթական, այս տարվա թվով 4-րդ նիստը, որին կմասնակցի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գ.Գասպարյանը: Օրակարգային հարցերի թվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Ֆունկցիոնալության գնահատման համակարգի մասին» ՀՀ օրենքների նախագծերի հանրային քննարկումը, որի ընթացքում ցանկալի է նիստի մասնակիցները ներկայանան շահագրգիռ հարցադրումներով և առաջարկություններով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55