Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարի հանձնարարությամբ ցածր եկամուտներ ունեցող համայնքներում կդադրեցվեն կամ չեն մեկնարկի պետական միջոցներով իրականացվող ծրագրերը

Մարզի ղեկավարի հանձնարարությամբ ցածր եկամուտներ ունեցող համայնքներում կդադրեցվեն կամ չեն մեկնարկի պետական միջոցներով իրականացվող ծրագրերը 17.07.2019

Հուլիսի 12-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետը ներկայացրեց նորանշանակ խորհրդականին՝ Հարություն Այվազյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Փոխմարզպետ Գ. Մարկոսյանը ներկայացրեց նախորդ երկու շաբաթների ընթացքում կատարված աշխատանքները՝ միաժամանակ նկատառումներ հայտնելով իր համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանումների աշխատանքների վերաբերյալ:

Դպրոցների կառավարման համակարգը կբարելավվի

Դպրոցների կառավարման համակարգը կբարելավվի 16.07.2019

Լոռու մարզպետարանում անցկացվեց քննարկում դպրոցների կառավարման համակարգի բարելավման շուրջ, որին ներկա էին կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, կրթության փորձագետ Վիգեն Շիրվանյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, վարչության աշխատակիցներ, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, Տավուշի մարզպետարանի կրթության վարչության աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ: Քննարկումների նպատակն է մշակել մեկ միասնական մոդել դպրոցների կառավարման խորհուրդների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Խոտի պահանջարկը մեղմելու համար մարզպետարանը խնդրի լուծման տարբերակներ է առաջակում

Խոտի պահանջարկը մեղմելու համար մարզպետարանը խնդրի լուծման տարբերակներ է առաջակում 16.07.2019

Սակավ անձրևների ու նորմայից ցածր ջերմաստիճանի պատճառով այս տարի Լոռու մարզում գրեթե 2000 տոննայով պակաս խոտ է հավաքվել, քան նախորդ տարի (2018թ. հավաքվել է 5000 տոննա խոտ): Խնդրի վերաբերյալ մարզի ղեկավարին են զեկուցել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատուները: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ վարչությունը ներկայում հետևողականորեն զբաղվում է խնդրի կարգավորմամբ, որպեսզի մարզի անասնապահները հնարավորինս քիչ նեղություն կրեն սակավախոտ տարվա հետ կապված: Տեղեկատվություն է հավաքագրվում համայնքներից բերքահավաքի ընթացքում հնձված խոտի վերաբերյալ՝ պարզելու, թե հատկապես ո՞ր համայնքներում կա խոտի պահանջարկ և ո՞ր համայնքներում՝ ավելցուկ: Բացի այդ, մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի տվյալներով մարզում առկա է 2395 հա պետական սեփականության հեռահար խոտհարք, որը համայնքների ղեկավարները պատրաստ են տրամադրելու վարձակալությամբ: Այս հարցում ևս մարզպետարանը պատրաստ է աջակցել:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղան Վանաձորի ավտոկայանում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղան Վանաձորի ավտոկայանում 15.07.2019

Այցը ճանաչողական էր: Նախարարը տեղում ծանոթացավ կայարանի ներկայիս պայմաններին և այն խնդիրներին, որ վերջին շրջանում, հատկապես ուղևորափոխադրումներ իրականացնելու և դրա համար անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով, առաջացել են Վանաձորի ավտոկայանում: Մարզի ղեկավարը նախարարին տեղեկացրեց ստեղծված իրավիճակի մասին: Նա նշեց, որ մեկ միասնական օպերատորի համակարգի ներմուծումը կարող է արմատապես փոխել ծառայությունների որակը, սակայն խորը ուսումնասիրությունների և փոփոխությունների խիստ անհրաժեշտություն է նկատվում:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են COAF ՍՄԱՐԹ կենտրոն

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են COAF ՍՄԱՐԹ կենտրոն 15.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կառավարության անդամներին և հյուրերին այցի ընթացքում ուղեկցում էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում: Կենտրոնը բացվել է 2018 թվականի մայիսին: Վարչապետը և տիկին Հակոբյանը շրջայց են կատարել կենտրոնով` ծանոթանալով գյուղաբնակ երեխաներին ու մեծահասակներին առաջարկվող դասընթացներին՝ երաժշտություն, պար, նկարչություն, ակտիվ քաղաքացիություն, լեզուներ, ծրագրավորում, ռոբոտիկա և այլն։

Ծառայության մեկնեցին Վանաձորի առաջին զորակոչիկները

Ծառայության մեկնեցին Վանաձորի առաջին զորակոչիկները 15.07.2019

Հուլիսի 14-ին Վանաձորի զինկոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության մեկնեցին 2019 թվականի ամառային զորակոչի առաջին նորակոչիկները: Հանդիսավոր արաողությանը ներկա էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36