Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային քննարկում անցկացվեց Լոռու մարզպետարանի կողմից կազմված 2020-2022թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրերի վերաբերյալ

Հանրային քննարկում անցկացվեց Լոռու մարզպետարանի կողմից կազմված 2020-2022թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրերի վերաբերյալ 11.06.2019

Հունիսի 11-ին Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից կազմված 2020-2022թթ. ՄԺԾԾ-ի (միջնաժամկետ ծախսերի ծրագիր), ներառյալ ՀՀ 2020թ պետական բյուջեի հայտերի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ հանրային քննարկում, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:

Միջոցառում՝ նվիրված Ա.Ս. Պուշկինի 220-ամյակին

Միջոցառում՝ նվիրված Ա.Ս. Պուշկինի 220-ամյակին 10.06.2019

Գյումրիում գործող Գիտության և մշակույթի կենտրոնի, «Ռուսաստանի բարեկամներ» հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի և Լոռու մարզային գրադարանի աշխատակիցների ջանքերով գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել Լոռու մարզային գրադարանում՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործական կյանքին ու գրական ժառանգությանը:Միջոցառմանը ներկա էին մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, միջոցառման կազմակերպիչները, բազմաթիվ հյուրեր:

Կանայք քաղաքականության մեջ

Կանայք քաղաքականության մեջ 10.06.2019

Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամը, «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման հիմնադրամի հետ համատեղ՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման ֆոնդի» ֆինանսական աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցաբար, նախաձեռնել էր պրեսկոնֆերանս՝ «Կանայք ՏԻՄ-երում, որպես համայնքների զարգացման գրավական» խորագրով:

Մարզի ղեկավարը ներկա գտնվեց Վանաձորի կերպարվեստի թանգարանի 45-ամյակին նվիրված ցուցահանդեսի բանցմանը

Մարզի ղեկավարը ներկա գտնվեց Վանաձորի կերպարվեստի թանգարանի 45-ամյակին նվիրված ցուցահանդեսի բանցմանը 10.06.2019

Վանաձորի կերպարվեստի թանգարանի 45-ամյակի առթիվ հոբելյանական ցուցահանդես էր կազմակերպվել՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ու Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին, որին ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, հարգարժան այրեր: Թանգարանը հիմնվել է 1974թ.՝ իբրև Հայաստանի Պետական պատկերասրահի (այժմ՝ Հայաստանի Ազգային պատկերասրահ) մասնաճյուղ (ճարտարապետ՝ Լևոն Խաչատրյան): 1979թ. վերակազմավորման արդյունքում ձևավորվել է իբրև կերպարվեստի թանգարան՝ Կիրովականի գործկոմի ենթակայության տակ: Այսօր՝ Վանաձորի համայնքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություն է: Թանգարանի շենքը 2004թ. ՀՀ կառավարության որոշմամբ ներառվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Լոռու մարզպետարանի և Հայկական Կարիտասի համագործակցությունն ամրագրվեց «Փոխըմբռնման հուշագրով» 10.06.2019

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և «Հայկական Կարիտաս» բարեսիարական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը «Փոխըմբռնման հուշագիր» ստորագրեցին՝ պարտավորություն ստանձնելով բազմակողմանիորեն համագործակցել մարզի համայնքներում իրականացվող ծրագրերի իրականացման գործում: Միջոցառմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և «Համայնքային զարգացում և աղետների ռիսկերի կառավարում» ծրագրի ռազմավարական ուղղության պատասխանատու Զառա Աղայանը:

Շաբաթօրյակի մեկնարկը տրված է

Շաբաթօրյակի մեկնարկը տրված է 08.06.2019

Այսօր ամբողջ օրվա ընթացքում մաքրման աշխատանքներ կիրականացվեն մարզի ողջ տարածքում: Շաբաթօրյակին, ըստ նախնական տեղեկատվության, կմասնակցի 10393 մարդ, կներգրավվի 253 տեխնիկա և կօգտագործվի 6244 գործիք: Շաբաթօրյակի ընթացքում 115 աղբանոցներից կփակվեն 88-ը: Ակնկալվում է, սակայն, որ մասնակիցների թիվը շատ ավելին կլինի:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09