Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և զգուշավորություն, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և զգուշավորություն, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները 08.07.2019

Հարգելի քաղաքացինե՛ր Ներկայում կտրուկ բարձրացել է անտառային, անտառամերձ և այլ բուսածածկ տարածքներում առաջացող հրդեհների քանակը՝ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ հրդեհների կանչերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է կրկնակի (01.06.2018թ.՝ 1395 կանչ, 01.06.2019թ. 2920 կանչ), իսկ այրված մակերեսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 5-ից 6 անգամ: Հրդեհների քանակը և ինտենսիվությունը հուլիս-օգոստոս ամիսներին աճի միտում ունի՝ ելնելով խոտի չորացման, բարձր ջերմային ֆոնի, հովեկների քանակի ավելացման, բերքահավաքի և այլ հանգամանքներից:

Համագործակցության հուշագիր ստորագրվեց Լոռու մարզպետարանի, «Աստղացոլք» ՀԿ-ի և Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմի միջև

Համագործակցության հուշագիր ստորագրվեց Լոռու մարզպետարանի, «Աստղացոլք» ՀԿ-ի և Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմի միջև 08.07.2019

Հուլիսի 8-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց Լոռու մարզպետարանի, «Աստղացոլք» ՀԿ-ի և Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմի միջև՝ «ՀԻՄԱ հանրային միջոցները՝ հանուն երեխաների իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում Հայաստանում երեխայի պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ: Հուշագիրը կնքեցին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և «Աստղացոլք» ՀԿ նախագահ Իրինա Հովհաննիսյանը: Հուշագրով կողմերը պարտավորություն ստանձնեցին նպաստել երեխաների պաշտպանության համակարգի զարգացմանը, համագործակցել կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանության հարցում, նպաստել երեխայակենտրոն համայնքային կայուն զարգացմանը և խնամքի մոդելների զարգացմանն ու առաջխաղացմանը, երեխաների իրավունքների պաշտպանության հարցում ներգրավել ՏԻՄ-երին և այլն:

Ուշադրություն «Պայքար կոռուպցիայի դեմ՝ քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու միջոցով» ծրագրի շրջանակներում ստեղծվել է umdimel.am կայքը 08.07.2019

Հարգելի քաղաքացինե՛ր, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» իրականացնում է «Պայքար կոռուպցիայի դեմ՝ քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու միջոցով» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել է umdimel.am կայքը: Կայքում հանրամատչելի կերպով ներկայացված են տարբեր իրավիճակներում հայտնված քաղաքացիների համար նախատեսված խորհուրդներ, որոնք միտված են բարձրացնելու քաղաքացիների իրազեկվածությունը, թե տարբեր իրավիճակներում որ մարմիններին և ինչպես կարելի է դիմել։ Կայքում կարելի է գտնել ավելի քան 100 թեմատիկ հարցադրումներ և պատասխաններ, որոնք ընդգրկում են իրականացվելիք քայլերի հերթականությունն ու անհրաժեշտ փաստաթղթերը:

Այս տարի միայն սուբվենցիոն միջոցներով Լոռու մարզում կիրականացվեն շուրջ 2.3 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրեր

Այս տարի միայն սուբվենցիոն միջոցներով Լոռու մարզում կիրականացվեն շուրջ 2.3 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրեր 04.07.2019

2019 թ. ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրամադրվող սուբվենցիաներ ստանալու համար Լոռու մարզի թվով 25 համայնք ներկայացրել էր 60 ծրագրային հայտ: Հայտերի ներկայացման սկզբնական փուլում 6 ծրագիր տարբեր պատճառներով դուրս է մնացել ոլորտային մարմիններում հետագա քննարկման ենթակա ցանկից` ոչ նպատակահարմար լինելու կամ համայնքի կողմից հրաժարվելու պատճառով: Մնացած 54 ծրագիրը` ընդհանուր մոտ 2,3 մլրդ դրամ նախնական արժեքով, սահմանված ժամկետում և կարգով ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Աշխատանքային այց Գյուլագարակ և Լոռի Բերդ խոշորացված համայնքներ

Աշխատանքային այց Գյուլագարակ և Լոռի Բերդ խոշորացված համայնքներ 04.07.2019

Հուլիսի 3-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքային այցով եղավ Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ և Լոռի Բերդ խոշորացված համայնքներում՝ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին, վարձատրվող հասարակական աշխատանքներին և համայնքներում ու վարչական շրջաններում առկա մյուս խնդիրներին: Մարզի ղեկավարին ուղեկցում էին մարզպետարանի քաղաքաշինության և առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության աշխատակիցները: Ավարտական փուլում են դեպի «Սոճուտ» դենդրոպարկ տանող ճանապարհի վերակառուցման աշխատանքները:

Վաստակաշատ շինարար Հախվերդի Սարիբեկի Պետրոսյանը 80 տարեկան է

Վաստակաշատ շինարար Հախվերդի Սարիբեկի Պետրոսյանը 80 տարեկան է 03.07.2019

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում ներդրած գնահատելի ավանդի, արդյունավետ և բարեխիղճ աշխատանքային գործունեության և ծննդյան 80-ամյակի առթիվ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վաստակաշատ շինարար Հախվերդի Սարիբեկի Պետրոսյանին պարգևատրեց շնորհավորագրով՝ մաղթելով առողջություն և ամուր կամք ու ոգի, ինչպիսին նրա հեղինակած շենք-շինություններն են, ճարտարապետական տասնյակ կառույցները: Վաստակաշատ շինարարաը մարզի ղեկավարին էր հյուրընկալվել իր մեծ գերդաստանի ավագ ու կրտսեր անդամների հետ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23