Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում նշվեց Անհայտ կորածների օրը

Վանաձորում նշվեց Անհայտ կորածների օրը 01.07.2019

Հունիսի 29-ը մեր հանրապետությունում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Այդ առիթով Լոռու մարզային միջոցառումն անցկացվեց Վանաձորում տեղադրված արցախյան հերոսամարտի մասնակիցներին նվիրված խաչքար-կոթողի մոտ, որտեղ երախտագետ հանրությունը հարգանքի տուրք մատուցեց մարզի 16 անհայտ կորածներին: Ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, անհայտ կորած զինծառայողների հարազատներ, երկրապահ կամավորականներ: Ներկաները միասնական աղոթք հղեցին առ Աստված, ապա անհայտ կորածների ծնողներին ու հարազատներին իր խոսքն ուղղեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Վանաձորում բացվեց առաջին ներառական խաղահրապարակը

Վանաձորում բացվեց առաջին ներառական խաղահրապարակը 01.07.2019

Aid beyond Borders կազմակերպության և Նշան և Լիլիթ Օդաբաշյանների հովանավորությամբ Վանաձորի Դիմաց թաղամասի Երիտասարդական այգում հիմնվել է Նոյի անվան ներառական խաղահրապարակ, որի կառուցման անմիջական նախաձեռնողն ու գաղափարի հեղինակը «Ամենամամա» ակումբի նախագահ Լիլիա Աբրահամյանն է: ԱՄՆ-ում ապրող Նշան և Լիլիթ Օդաբաշյանները, որոնց որդին՝ Նոյը, ունի մանկական ուղեղային կաթված, «Ամենամամա» ակումբի նախագահ Լիլիա Աբրահամյանից և Aid beyond Borders կազմակերպության նախագահ Լիլիա Շաքարյանից ամիսներ առաջ տեղեկացան, որ Վանաձորում ապրող և իրենց որդու նման առողջական խնդիրներ ունեցող շատ երեխաներ հնարավորություն չունեն բակային տարրական ժամանց կազմակերպելու և որոշեցին Վանաձորի Դիմաց թաղամասի Երիտասարդական այգում հիմնել ներառական խաղահրապարակ:

Կիթառահար Ռեինբերտ Էվերսը և թավջութակահար Մաթիաս դե Օլիվերա Պինտոն վանաձորյան բեմում էին

Կիթառահար Ռեինբերտ Էվերսը և թավջութակահար Մաթիաս դե Օլիվերա Պինտոն վանաձորյան բեմում էին 01.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո անցկացվող «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական 20-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում ելույթ ունեցան գերմանացի կիթառահար Ռեինբերտ Էվերսը և բրազիլացի թավջութակահար Մաթիաս դե Օլիվերա Պինտոն:

Պետական աջակցությամբ որևէ ծրագիր չի իրականացվի այն համայնքներում, որտեղ հավաքագրումների առումով թերացումներ կլինեն

Պետական աջակցությամբ որևէ ծրագիր չի իրականացվի այն համայնքներում, որտեղ հավաքագրումների առումով թերացումներ կլինեն 01.07.2019

Հուլիսի 1-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ, ովքեր ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները՝ այդ թվում անդրադառնալով մարզի ղեկավարի և տարբեր գերատեսչությունների կողմից տրված հանձնարարականների ընթացքին: Գայանե Մարկոսյանը տեղեկատվություն ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում կազմակերպված միջոցառումների մասին: Նա անդրադարձավ նաև օրեր առաջ մարզի Ջրաշեն, Կաթնառատ և Լեռնավան համայնքներում տեղացած հորդառատ անձրևներից հետո մարզպետի հանձնարարությամբ և իր գլխավորությամբ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումներին:

Ուշադրություն 01.07.2019

Լոռու մարզի հարգելի բնակիչնե՛ր Հայտնում ենք, որ Առողջապահության նախարարի հրամաններով ուժը կորցրած են ճանաչվել Լեհաստանի «Պոլֆարմեքս Ս.Ա., Ջոզեֆով 9 փողոց, 99-300 Կուտնո» դեղագործական ընկերության արտադրության «Էլոֆենալ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), օշարակ, 2մգ/մլ; 150մլ պլաստիկե շշիկ», Ռումինիայի «Գեդեոն Ռիխտեր Ռումինիա Ս.Ա., 99-105 Գուզա Վոդա փ., 540306, Տարգու-Մուրես՝ Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ, Գյոմրոի ճ. 19-21, 1103 Բուդապեշտ (Հունգարիա)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության «Էպիստատ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), դեղահատեր երկարատև ձերբազատմամբ, 80մգ; (30/2x15/) և (60/4x15/) բլիստերում», Ֆրանսիայի «Լես Լաբորատոիրես Սերվիե Ինդուստրի, 905, Սարան Ճ., 45520 Ժիդի՝ Բաց Թողնման Հսկող, Լես Լաբորատոիրես Սերվիե Ինդուստրի-Ֆլյորի Լե Օբրե, 326 Ռու Մարսելին Բերթելո, Ֆլյորի Լե Օբրե, 45407՝ դեղաձևն արտադրող, փաթեթավորող՝ Լես Լաբորատոիրես Սերվիե, 50, Կարնոտ Փ., 92284 Սուրեն Սեդեքս (Ֆրանսիա)-Ի Համար» դեղագործական ընկերության արտադրության «Էրեսպալ օշարակ, ֆենսպիրիդ (Ֆենսպիրիդի Հիդրոքլորի

Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում

Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում 28.06.2019

Հունիսի 28-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեց արդեն երրորդ անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը, որով էլ ամփոփվեց ՀՀ կառավարություն, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստան-ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 17:14:20