Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում մեկնարկեց «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը

13.10.2021

 Այսօր Վանաձորի Կերպարվեստի թանգարանում տրվեց Եվրամիության «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի մարզային մեկնարկը։
Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից, համայնքների և բնակավայրերի կառավարման մարմիններից, բիզնես համայնքից, քաղաքացիական հասարակությունից և կրթական ոլորտից։
Միջոցառման նպատակն էր մասնակիցներին, ծրագրի թիրախային խմբերին, պոտենցիալ շահառուներին և հանրության լայն շերտերին ներկայացնել ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի նպատակները, խնդիրները, նախատեսված միջոցառումները և մինչ այժմ իրականացված գործողությունները։
Մարզպետ Արամ խաչատրյանի և իր անունից ներկաներին ողջույնի խոսք հղեց Գոռ Ասրյանը: Նա, շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին, նշեց, որ մարզային իշխանությունները պատրաստ են հնարավորինս աջակցել ծրագրերի իրականացմանը:
- Մենք կարևորում ենք Եվրամիության հետ համագործակցությունը և ջանքեր չենք խնայում գործակցության շրջանակներն ընդլայնելու համար ,- ասաց Գ. Ասրյանը:
Ծրագրի տևողությունը 48 ամիս է. այդ ընթացքում այն կհանգեցնի կյանքի որակի բարելավմանը Լոռու և Տավուշի մարզերի համայնքներում և բնակավայրերում՝ տեղի բնակչության, ներառյալ փոքրամասնությունների ու խոցելի խմբերի, բիզնես համայնքի և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ և ներգրավմամբ: Այս ամենը կիրականացվի Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) ձևավորմամբ: Ծրագրի արդյունքում կֆինանսավորի շուրջ 150 տեղական նախաձեռնություն:
Ծրագրի մասն էին կազմում նաև ցուցադրությունները, որոնց նպատակն է լրացուցիչ հարթակ տրամադրել մարզերում հետաքրքիր գաղափարներ ձեռնարկած անհատներին և խմբերին, ևս մեկ անգամ ցուցադրել իրենց արտադրանքը, գիտելիքներն ու ծառայությունները:
Քովիդ-19 համավարակի հետվերականգնողական միջոցառումների շրջանակներում ծրագիրն աջակցություն կցուցաբերի նաև 160 ընկերության, կստեղծվի 200 նոր աշխատատեղ, աջակցություն կստանա շուրջ 3000 տեղացի բնակիչ։
Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում Լոռու մարզում ևս մեկ ծրագիր է իրականացվում՝ միտված մարզի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Ծրագրով նախատեսված է 1 մլն 200 հազար եվրո գումար ուղղել մարզում արտագաղթի նվազեցմանը: Համայնքների բնակիչներին կտրամադրվեն դրամաշնորհներ բիզնես սկսելու կամ ընդլայնելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22