Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարգահովիտ համայնքում Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Հապալասի փառատոն

Մարգահովիտ համայնքում Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Հապալասի փառատոն 22.07.2019

«ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Հապալասի փառատոն: Փառատոնի նպատակն էր տարածել հապալասի մշակումը, ինչպես նաև ներկայացնել էկոտուրիզմի հնարավորություններն այդ շրջանում: Միջոցառմանն աջակցում էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Արեգակ ունիվերսալ վարկային կազմակերպությունը: Փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի պաշտոնյաներ,Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԱԺ պատգամավորներ, բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջիկներ:

«Սոլար Գրուպ» ընկերությունը գործարարներին առաջարկում է նպաստավոր պայմաններ

«Սոլար Գրուպ» ընկերությունը գործարարներին առաջարկում է նպաստավոր պայմաններ 22.07.2019

Հուլիսի 19-ին Լոռու մարզպետարանը «Սոլար Գրուպ»-ի հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում-իրազեկում՝ մարզում արևային էներգիայի օգտագործումը խթանելու նպատակով: Հանդիպման ընթացքում «Սոլար Գրուպ»-ի մասնագետները ներկայացրեցին մարզում արևային էներգետիկայի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև մարզի գործարար հատվածին տրվող արտոնություններն ու պայմանները: Հանդիպումը վարում էր Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Անի Բաղդասարյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու մարզ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու մարզ 22.07.2019

Հուլիսի 21-ին և 22-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Նախագահ Արմեն Սարգսյանին Ստեփանավանի նախկին օդանավակայանի տարածքում դիմավորեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու Ստեփանավանի համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, վարչական տարածքների ղեկավարները: Նախագահ Ա. Սարգսյանը եղավ Ստեփանավանում կառուցված ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հուշարձան-կոթողում, ծաղիկներ խոնարհեց անվանի դերասանի հուշարձանին, մասնակցեց երաժշտական փոքրիկ միջոցառմանն ու զրուցեց հանդիպման եկած բնակիչների հետ:

«Նոր Հայաստան» համահայկական փառատոնը՝ վանաձորյան բեմում

«Նոր Հայաստան» համահայկական փառատոնը՝ վանաձորյան բեմում 22.07.2019

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվեց «Նոր Հայաստան» համահայկական փառատոն՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին: Փառատոնն անց էր կացվում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ՝ հուլիսի 16-23-ը՝ հյուրընկալվելով Հայաստանի Հանարպետության մարզերում: Փառատոնի նպատակն էր աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք մշակութային կապերի ամ¬րապնդմա¬նը, սփյուռքում հայ մշակու¬թա¬յին ինք¬նու¬թյան պահպանմանն ու զարգացմանը, հայրենիքի և սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, նոր նախա¬գծերի մշակմանը:

Աշխատանքային այց Մեծավան խոշորացված համայնք

Աշխատանքային այց Մեծավան խոշորացված համայնք 19.07.2019

Հուլիսի 18-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Տաշիրի տարածաշրջանի Մեծավան խոշորացված համայնքի Ձյունաշող և Պաղաղբյուր բնակավայրերում։ Ձյունաշողի վարչական կենտրոնում մարզի ղեկավարը խոսեց հավաքագրումներից՝ նշելով, որ ցուցանիշները ցածր են, ինչի հետևանքով իրակացվող ծրագրերը ևս նվազել են։ Նա իր խոսքում նշեց, որ բնակավայրն ունի արոտավայրերի և վարելահողերի զգալի պաշարներ՝, ուստի հարկավոր է կարևորել դրանց նպատակային օգտագործումն ու նպաստավոր պայմաններ ստեղծել ներդրողների համար։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 19.07.2019

Մեկնարկում է > նախագիծը Օգոստոսի 1-ից Լոռու մարզպետարանում կմեկնարկի > նախագիծը: Հավատարիմ մնալով թափանցիկ աշխատելաոճի սկզբունքներին՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ավագ դասարանների աշակերտներին հրավիրում է մեկօրյա համատեղ աշխատանքի: Ողջ օրն անցկացնելով մարզպետի հետ, նրա աշխատանքային օրակարգին համապատասխան մասնակցելով թե՛ հանդիպումների, թե՛ շրջայցերի՝ լոռեցի դեռահասները հնարավորություն կունենան ոչ միայն շփվելու մարզի ղեկավարի հետ, այլև ծանոթանալու մարզպետի ու մարզպետարանի գործառույթներին, աշխատանքի բնույթին, մարզում առկա խնդիրներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59