Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և մարզային ստորաբաժանումը վերահսկողական լուրջ գործառույթներ կիրականացնեն Լոռու մարզում

Տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և մարզային ստորաբաժանումը վերահսկողական լուրջ գործառույթներ կիրականացնեն Լոռու մարզում 11.07.2019

ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը և Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Գևորգ Շահբազյանն այսօր հանդիպեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ քննարկելու տեսչական մարմնի գործունեության ոլորտում առկա իրավիճակը և համագործակցության հետագա ուղիները: Հանդիպմանը ներկա էին նաև քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը և հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը:

Հուլիսի 10-ին մեկնարկեց Սպիտակի տարածաշրջանի ամառային առաջին զորակոչը

Հուլիսի 10-ին մեկնարկեց Սպիտակի տարածաշրջանի ամառային առաջին զորակոչը 11.07.2019

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը, մարզպետի օգնական Ռուբեն Խանզադյանը, համայնքների ղեկավարներ, Լոռու մարզի զինկոմ, գնդապետ Արմեն Թումանյանը, ծնողներ, բնակիչներ: Ողջունելով և բարի ծառայություն մաղթելով տղաներին՝ մարզպետը վստահեցրեց, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի զորակոչն անցնի թափանցիկ և վերահսկված: Ծնողներին հորդորեց մեղմել տխրությունն ու մտահոգությունները և իրենց զավակներին ճանապարհել բարձր տրամադրությամբ ու հպարտությամբ՝ վստահ լինելով, որ բանակային կյանքն իրենց որդիներին վերադարձնելու է տղամարդու ոգով ու գաղափարներով:

Ջրաշեն, Լեռնավան, Սարամեջ, Սպիտակ և Լեռնանցք համայնքերում՝ ներկայացվեցին առաջիկայում նախատեսվող համայնքերի խոշորացման ծրագրերը

Ջրաշեն, Լեռնավան, Սարամեջ, Սպիտակ և Լեռնանցք համայնքերում՝ ներկայացվեցին առաջիկայում նախատեսվող համայնքերի խոշորացման ծրագրերը 10.07.2019

Հուլիսի 8-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաներ հանդիպում-քննարկումներ անցկացրեցին Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն, Լեռնավան, Սարամեջ, Սպիտակ և Լեռնանցք համայնքներում՝ ներկայացնելով առաջիկայում նախատեսվող համայնքների խոշորացման ծրագրերը, հարցի վերաբերյալ ՀՀ կառավարության նախնական մոտեցումները և խոշորացման ծրագրի դրական փորձը:

Թեղուտի վերագործարկման առաջին օրը մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատակիցների հետ

Թեղուտի վերագործարկման առաջին օրը մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատակիցների հետ 10.07.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ինչպես խոստացել էր Ալավերդու պղնձաձուլական գործարանի մի խումբ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, եղավ Թեղուտի հանքավայրում և Ալավերդու համայնքապետարանում հանդիպեց գործարանի շուրջ 20 աշխատակիցներին և «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանին: «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ մարզի ղեկավարը շրջեց հանքավայրի տարածքում, ծանոթացավ ներկայում տիրող պայմաններին և առաջիկա այն աշխատանքներին, որոնք նախատեսվում է իրականացնել՝ հանքի շահագործումն առավել անվտանգ ու արդյունավետ կազմակերպելու համար:

Ալավերդու և Թումանյանի տարածաշրջաններում մեկնարկել է ամառային զորակոչը

Ալավերդու և Թումանյանի տարածաշրջաններում մեկնարկել է ամառային զորակոչը 08.07.2019

Հուլիսի 7-ին Ալավերդու և Թումանյանի տարածաշրջաններից պարտադիր զինվորական ծառայության մեկնեցին տարածաշրջանի առաջին նորակոչիկները: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը, Լոռու մարզի զինկոմ, գնդապետ Արմեն Թումանյանը, համայնքների ղեկավարներ, ծնողներ: Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում երիտասարդները մասնակցեցին ոգեկոչման արարողությանը:

Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և զգուշավորություն, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և զգուշավորություն, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները 08.07.2019

Հարգելի քաղաքացինե՛ր Ներկայում կտրուկ բարձրացել է անտառային, անտառամերձ և այլ բուսածածկ տարածքներում առաջացող հրդեհների քանակը՝ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ հրդեհների կանչերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է կրկնակի (01.06.2018թ.՝ 1395 կանչ, 01.06.2019թ. 2920 կանչ), իսկ այրված մակերեսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 5-ից 6 անգամ: Հրդեհների քանակը և ինտենսիվությունը հուլիս-օգոստոս ամիսներին աճի միտում ունի՝ ելնելով խոտի չորացման, բարձր ջերմային ֆոնի, հովեկների քանակի ավելացման, բերքահավաքի և այլ հանգամանքներից:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09