Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բռնցքամարտի առաջնության պատանի հաղթողները պարգևատրվեցին

Բռնցքամարտի առաջնության պատանի հաղթողները պարգևատրվեցին 06.09.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց և շնորհակալագրեր, պատվոգրեր ու դրամական պարգևներ հանձնեց օգոստոսի 12-20-ը Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացած՝ կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հաղթողներին, նրանց մարզիչներին, նաև «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սան Անուշավան Մխիթարյանին (մարզիչ Գառնիկ Պապիկյան) բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում պատվավոր առաջին տեղ գրավելու համար: Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունից Լոռու մարզի պատանի բռնցքամարտիկները 3 մեդալով են վերադարձել:

Օձուն համայնքում ընդօրինակելի գյուղացիական տնտեսություններ են գործում.  փոխմարզպետը ծանոթացավ իրականացվող աշխատանքներին

Օձուն համայնքում ընդօրինակելի գյուղացիական տնտեսություններ են գործում. փոխմարզպետը ծանոթացավ իրականացվող աշխատանքներին 03.09.2021

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ համայնքային այցելությունների շրջանակներում այս անգամ եղավ խոշորացված համայնքում՝ այցելելով Այգեհատ բնակավայրում գտնվող Աղասի Զավարյանի և Կարեն Դալլաքյանի տնտեսություններ՝ ծանոթանալու տնտեսվարողների գործունեությանը և գյուղատնտեսության ոլորտում՝ առաջավոր և ընդօրինակելի փորձին։ Աղասի Զավարյանն արդեն 5-րդ տարին է 21.5 հա-ից ավելի հողատարածքում տնկել և մշակում է ընկույզ (20 հա), ծիրան և խնձոր (մոտ 1,5 հա)։ Այգու տարածքում իրականացվում է կաթիլային ոռոգում։ Պետական աջակցության ծրագրերից չի օգտվել, փորձում է տնտեսությունն ընդլայնել սեփական միջոցներով: Այս տարի ևս ձեռք են բերել 9 հա հողատարածք, կառուցել է 10.000 մ3 տարողությամբ ջրավազան։ Աշնանը նախատեսվում է 3000 տնկիների ներկրում Մոլդովայից և նոր այգու հիմնում։

Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակության հետ քննարկվեցին հետագա գործակցության հեռանկարները

Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակության հետ քննարկվեցին հետագա գործակցության հեռանկարները 03.09.2021

Վանաձոր-Ռեգեն համագործակցության ութնամյակի կապակցությամբ Լոռու մարզում էր Գերմանիայի Ռեգեն երկրամասի պատվիրակությունը` շրջանի ղեկավար Ռիտա Րորլի գլխավորությամբ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, ՏԿԵ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանի, մարզային և քաղաքային իշխանությունների պատասխանատու պաշտոնյաների հետ հանդիպումը տեղի ունեցավ այսօր՝ նպատակ ունենալով քննարկել ներկա և ապագա համատեղ ծրագրերը, հստակեցնել համագործակցության ուղղություններն ու ռազմավարությունները, արձանագրել ձեռքբերումները:

Ֆիոլետովոյի դպրոցի շենքային պայմանները բարելավվել են

Ֆիոլետովոյի դպրոցի շենքային պայմանները բարելավվել են 02.09.2021

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այցելեց մոլոկաններով բնակեցված Ֆիոլետովո համայնքի միջնակարգ դպրոց, ուր սովորում է 144 աշակերտ: Տոնական միջոցառման հյուրերի թվում էին նաև ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, Երկաթուղայինների միջազգային արհեստակցական կոնֆեդերացիայի ներկայացուցիչներ, պաշտոնական հյուրեր: Նրանք շնորհավորեցին դպրոցականներին, հատուկ ողջույններ հղեցին առաջին դասարանցի 17 փոքրիկներին՝ մաղթելով խաղաղ, հաճելի և նոր գիտելիքներով հարուստ ուսումնական տարի:

Կասֆալտապատվի Լեռնավանի կենտրոնական ճանապարհը

Կասֆալտապատվի Լեռնավանի կենտրոնական ճանապարհը 02.09.2021

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով այս տարի նախատեսվում է վերանորոգել Լեռնավան համայնքի կենտրոնական ճանապարհը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 24.6 մլն. դրամ, որից 7.4 մլն. դրամը՝ պետական, 17.2 մլն. դրամը` համայնքային ներդրում է: Ծրագրի իրականացման արդյունքում կասֆալտապատվի 250մ երկարությամբ և 5.5-6 մ լայնությամբ ճանապարհ: Ծրագրի շահառու է համայնքի ողջ բնակչությունը:

Առաջին դասարանցիներին բարի ուսումնառություն մաղթեցին մարզպետարանի պաշտոնյաները

Առաջին դասարանցիներին բարի ուսումնառություն մաղթեցին մարզպետարանի պաշտոնյաները 01.09.2021

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի կրթության. մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, վարչության մասնագետները նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելեցին դպրոցներ: Նրանք ներկա գտնվեցին առաջին դասարանցիների նորամուտի միջոցառումներին, ողջունեցին և բարեմաղթանքներ հղեցին նրանց: -Սիրելի աշակերտնե՛ր, այսօր առանձնահատուկ և հիշարժան օր է ձեզ համար, շնորհավորում եմ ձեզ առաջին զանգի կապակցությամբ, առողջ լինեք, խաղաղության մեջ ապրեք, լավ սովորեք և ձեր գիտելիքներով շենացնեք մեր հայրենիքը: Ուսման մեջ և կյանքում թող հաջողություններն ուղեկցեն ձեզ, դեպի դպրոց ճանապարհը թող հարթ լինի: Շնորհավորում եմ,- իր խոսքում ասաց Գ. Ասրյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 16:52:00