Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հորդորեց Ալավերդիում աշխատանքներն իրականացնել խիստ որակով

18.10.2021

Մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային այցով եղել է Ալավերդի խոշորացված համայնքում՝ այստեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով: Մարզի ղեկավարին միացել էր նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Այստեղ իրականացվող ծրագրերից առաջինը Ալավերդի բնակավայրի
բազմաբնակարան շենքերի բարեկարգումն է, ինչի հետ կապված դժգոհության ալիք էր բարձրացել: Ինչպես հայտնի է, օրեր առաջ անձրևաջրերը հեղեղել էին դեռևս հիմնանորոգման ընթացքում գտնվող շենքի վերևի հարկերում տեղակայված բնակարանները, և բնակիչներն իրենց դժգոհությունն էին հայտնում այդ առիթով: Բնակիչները խնդիրը տեղում ներկայացրեցին նաև Ա. Խաչատրյանին:
Վերջինս քաղաքացիների հետ զրույցում ասաց, որ խորապես մտահոգված է խնդրով և նշեց, որ արդեն իսկ բանավոր համաձայնություն է ձեռքբերվել կառուցապատողի հետ, ով տանիքների հիմնանորոգման ավարտից հետո կպարտավորվի փոխհատուցել պատճառված վնասը:
-Հարցի հետ կապված անպայման հետևողական ենք լինելու,- նշեց մարզպետը՝ հանձնարարելով նաև համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանին խնդիրը պահել ամենօրյա հսկողության տակ:
Մարզի ղեկավարը եղավ վերջերս բարեկարգված Արցախյան պատերազմների զոհերին նվիրված պուրակում, ծաղիկներ խոնարհեց Արցախյան առաջին և 44֊օրյա պատերազմներում զոհված նահատակների շիրիմներին։
Ալավերդի համայնքում սուբվենցիոն միջոցներով իրականացվում է նաև գյուղական բնակավայրերի ոռոգման և խմելու ջրամատակարարման ցանցերի վերանորոգում: Երկու ծրագրերի ընդհանուր արժեքը շուրջ 98 մլն դրամ է: Համայնքում կառուցվում են նաև ճեմուղիներ։
Ընթացող աշխատանքների վերաբերյալ մարզպետ Արամ Խաչատրյանը հանդես եկավ մի շարք այլ դիտարկումներով ևս: Նա հորդորեց աշխատանքներն իրականացնել խիստ որակով և ավարտին հասցնել սահմանված ժամկետներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53