Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հորդորում ենք՝ զգո՛ն լինել, պահպանե՛լ հակահամաճարակային կանոնները:

Հորդորում ենք՝ զգո՛ն լինել, պահպանե՛լ հակահամաճարակային կանոնները: 15.03.2021

15.03.2021 թվականի դրությամբ Լոռու մարզում հաստատված կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր դեպքերը 9236 են: Առողջացել է 8651 քաղաքացի, բուժվում են 423-ը: Արձանագրվել է մահվան 162 դեպք: Սպիտակի բժշկական կենտրոնում կորոնավիրուսով բուժում է ստանում 100 հիվանդ, որոնցից ծանր՝ 85, ծայրահեղ ծանր՝ 15, թոքային օդափոխության սարքին միացված է 7 հիվանդ: Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին խնդրում և հորդորում ենք՝ զգո՛ն լինել, պահպանե՛լ հակահամաճարակային կանոնները:

Մարզպետարանը կշարունակի համագործակցությունը «ԱՌՔ» բարեգործական և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ- ի հետ. նպատակը մեկն է՝ կյանքի կոչել «Լոռին առանց տնակային ավանների» կարգախոսը օ՛ր առաջ

Մարզպետարանը կշարունակի համագործակցությունը «ԱՌՔ» բարեգործական և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ- ի հետ. նպատակը մեկն է՝ կյանքի կոչել «Լոռին առանց տնակային ավանների» կարգախոսը օ՛ր առաջ 15.03.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց «ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի նախագահ Հրաչյա Հակոբյանին, Հրահատ Ստեփանյանին, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի նախագահ Աշոտ Եղիազարյանին՝ քննարկելու դեռևս 2020 թվականի հունիսին կողմերի միջև կնքված համաձայնագրի կատարման ընթացքը: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը, «Աղետի գոտու ծրագրերի» համակարգող Լևոն Ասլանյանը, Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Հարգանքի տուրք՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 10-րդ տարելիցի օրը

Հարգանքի տուրք՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 10-րդ տարելիցի օրը 12.03.2021

Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 10-րդ տարելիցի օրը Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Ջուն Յամադան, Սպիտակի համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք, փրկարարներ և համայնքի բնակիչները:

Անձը հաստատող փաստաթուղթ և քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտման նպատակով Լոռու մարզպետարանը և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն կհամագործակցեն

Անձը հաստատող փաստաթուղթ և քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտման նպատակով Լոռու մարզպետարանը և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն կհամագործակցեն 11.03.2021

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և «Առաքելություն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչների հանդիպման նպատակն անձը հաստատող փաստաթուղթ և քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտմանն ուղղված համագործակցային քայլերի նախանշումն էր: «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը ՄԱԿ ՓՀԳ-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ 2018թ.-ին մեկնարկել և շարունակում է իրականացնել «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագիրը: Արդեն իսկ հասցրել են աջակցություն տրամադրել Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերում բնակվող շուրջ 200 անձի: Այս տարի կազմակերպությունը նախատեսում է աշխատանքներ իրականացնել Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում:

Բարեմաղթանքներ և ծաղիկներ՝ նաև Ստեփանավանի ամենատարեց բնակչուհուն

Բարեմաղթանքներ և ծաղիկներ՝ նաև Ստեփանավանի ամենատարեց բնակչուհուն 09.03.2021

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այցելեց Ստեփանավան համայնքի ամենատարեց բնակչուհուն՝ 101֊ամյա Վարդուշ Մանուչարյանին՝ շնորհավորելու Մարտի 8֊ի ու կանանց միամսյակի կապակցությամբ։ Շնորհավորանքի ջերմ խոսքերին զուգահեռ՝ մարզպետի տեղակալը ծաղիկներ ու դրամական պարգև հանձնեց Վարդուշ տատիկին։ ֊Առողջ եղեք և մշտապես շրջապատված՝ սիրով ու հոգատարությամբ,֊բարեմաղթեց նա։

«ԼՈՌԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐ»

«ԼՈՌԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐ» 09.03.2021

Տևական դադարից հետո, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը կրկին իր դռները բացեց այցելուների առաջ: «Լոռին ժամանակների հանդիպման վայր» խորագրով ցուցադրության հանդիսավոր բացմանը ներկա էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ուսանողներ, աշակերտներ, ինչպես նաև թանգարանների դերն ու նշանակությունը կարևորող քաղաքացիներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-27 18:39:59