Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են մի շարք օրախնդիր հարցեր

22.09.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Վերջիններս հանդես են եկել նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններով, ներկայացրել են նաև առկա խնդիրները և ձեռքբերումները:
Ա. Ղուկասյանը խստորեն հանձնարարել է.
• Հետևողականություն ցուցաբերել հարկերի հավաքագրման ուղղությամբ, քայլեր ձեռնարկել մարզի ընդհանուր ցուցանիշը 100 տոկոսի հասցնելու նպատակով:
• Դպրոցներում անընդհատ վերահսկել համաճարակային կանոնների պահպանումը:
• Ամենօրյա ռեժիմով հետևել մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և զեկուցել աշխատանքների որակի, ընթացքի և ժամկետների վերաբերյալ:
• Շարունակել հետևողականություն ցուցաբերել համայնքներում ավագանիների աշխատանքի նկատմամբ:
• Վերահսկողության տակ պահել համայնքներում հողահատկացումների, ինչպես նաև ապօրինաշինությունների հետ կապված գործընթացը և այլն:
Քննարկվել են մի շարք օրախնդիր այլ հարցեր ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00