Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մոտո-հեծանվարշավ՝ Սեպտեմբերի 21-ին

16.09.2020

 

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ մարզկենտրոն Վանաձորում անցկացվելիք մոտո-հեծանվարշավի կազմակերպչական աշխատանքների քննարկման նպատակով այսօր մարզպետարանի պատասխանատու պաշտոնայների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրել մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:

Ինչպես հայտնի է, միջոցառումն անց է կացվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ, մարզի ղեկավարի և մարզպետարանի մի խումբ աշխատակիցների մասնակցությամբ:

Փոխմարզպետը նշեց, որ հեծանվարշավին կարող են միանալ ինչպես անհատներ, այնպես էլ` թիմեր մարզի ամենատարբեր համայնքներից:

-Միջոցառումը կրելու է մարզային բնույթ: Այն Անկախության տոնին համահունչ համախմբման, միասնական ուժի ու հաղթանակի խորհուրդ ունի, նաև նպատակ՝ խթանելու առողջ ապրելակերպը,-նշեց Գ. Մարկոսյանը:
Հեծանվարշավը կմեկնարկի Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշարձանի տարածքից:
Երթուղին կանցնի Լոռվա հրապարակով, կհասնի մինչև Կոտրած եկեղեցու տարածք, ապա' վերջնագիծը կհատի Հայքի հրապարակում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00