Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առավելագույն թափանցիկություն ապահովելու պահանջով

17.09.2020

Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը պարբերաբար իրականացնում է մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների պաշտոնական կայքէջերի ուսումնասիրություն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով:
Օրերս իրականացված թվով 16 համայնքների համացանցային պաշտոնական կայքերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են թերություններ. դրանք ներկայացվել են համայնքների ղեկավարներին:
Նրանց առաջարկվել է՝
 համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, ծրագրի կատարողականի ու դրա վերաբերյալ հաշվետվությունների,
 համայնքի բյուջեի, բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունների,
 համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերի նախագծերի և համայնքում բնակիչների հետ հանդիպումների,
 հանրային լսումների և քննարկումների նյութերի, ընթացակարգի, անցկացման վայրի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը մեկշաբաթյա ժամկետում տեղադրել համայնքի պաշտոնական համացանցային կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ:
ինչպես նաև՝
 ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ, համացանցային կայքերը վարել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան:
• Արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 25-ին :

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:14:56