Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Արևաշող համայնքում ներկա գտնվեց «Յազիկ» թաղամասի խաղահրապարակի բացմանը

22.09.2020

Մարզի ղեկավարին արևաշողցիները դիմավորեցին աղ ու հացով:
Համայնքի համար այս կարևոր իրադարձության առիթով տոնական միջոցառում էր կազմակերպվել:
Խաղահրապարակը կառուցվել է պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով:
Ծրագրի իրականացմանն աջակցել է նաև ծնունդով արևաշողցի բարերար Սամվել Դունամալյանը:
Շնորհավորելով համայնքի բնակիչներին խաղահրապարակի բացման առիթով՝ մարզի ղեկավարն իր երախտագիտությունը հայտնեց բարերարին ծննդավայրին ձեռք մեկնելու համար: Ա. Ղուկասյանը նշեց, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում պետություն-համայնք-մասնավոր ներդրում եռակողմ համագործակցության շնորհիվ հնարավոր է լինում համայնքներում ավելի մեծ և արդյունավտ ծրագրեր իրականացնել: Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարիներին այս մոդելն առավել կիրառելի կլինի:
Արևաշողցիների համար խաղահրապարակ ունենալը երազանք էր, ասում են՝ վերջապես կկարողանան երեխաներին հեռախոսից ու համացանցից կտրել, դրա հետ մեկտեղ սպորտը համայնքում զարգացնել ու խթանել առողջ ապրելակերպը:
Երեխաներն էլ խոստանում են՝ լավ ֆուտբոլիստներ դառնալ:
Արդեն իսկ համայնքում թիմեր են կազմել ու մրցումներ անցկացրել, արդյունքում այսօր գավաթների ու մեդալների արժանացան:
Խաղահրապարակի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը 6 մլն 378 հազար դրամ է, որից 2 մլն 552 հազար դրամը պետական ներդրումն է, մնացածը՝ համայնքային և մասնավոր:
Կռուցվել է 45 մ * 24 մ արտաքին չափերով խաղահրապարակ, անցկացվել են խողովակներ, կատարվել է նաև խճապատում, տեղադրվել են դարպասներ, նստարաններ, արհեստական խոտածածկ, տարածքը ցանկապատվել է:
Ծրագրի հիմնական շահառուները «Յազիկ» թաղամասի բնակիչներն են` շուրջ 3000 մարդ:
Համայնքում սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում են նաև վերոնշյալ թաղամաս տանող երկու փողոցները` 915 մ և 96 մ երկարությամբ (լայնությունը՝ 5մ)` հնարավորություն տալով միջհամայնքային տրանսպորտին սպասարկել նաև այդ թաղամասը:
Արևաշող համայնքում սուբվենցիոն միջոցներով իրականացվում է մեկ այլ ծրագիր ևս՝ «Համայնքապետարանի տանիքին արևային ֆոտովոլտային կայանի և առաջին փողոցի 11-րդ նրբանցքի փողոցային լուսավորության ցանցի կառուցում»:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է համայնքային ճանապարհին լուսավորություն անցկացնել նոր պողպատե սյուներով՝ տեղադրելով 23 հատ լեդ լուսատու:
Կկառուցվի նաև 10 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան՝ «Խազեր» կազմակերպության և համայնքում ստեղծվող հիմնադրամի համաֆինանսավորմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53