Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արտագնա խորհրդակցություններ՝ Ծաղկաբեր, Մեծ Պարնի, Շիրակամուտ, Կաթնաջուր և Գեղասար համայնքներում 30.03.2021
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ, աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանի Ծաղկաբեր, Մեծ Պարնի, Շիրակամուտ, Կաթնաջուր և Գեղասար համայնքներում՝ արտագնա խորհրդակցություններ անցկացնելով համայնքների ղեկավարների, համայնքների աշխատակազմերի, ավագանու անդամների, ակտիվ բնակիչների հետ: Գ. Ասրյանին ներկայացվեցին համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Մասնավորապես՝ անդրադարձ կատարվեց ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման, ոռոգման համակարգերի բարեկարգման, գյուղտեխնիկայի ձեռքբերման, միջհամայնքային տրանսպորտի անխափան աշխատանքի հետ կապված և մի շարք այլ հարցերի:

Տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը 30.03.2021
Լոռու մարզպետարանում այսօր տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Նիստին մասնակցում էին մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Քննարկվեցին զորակոչի հետ կապված մի շարք հարցեր:
Լոռու մարզպետարանի դահլիճում, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՏԻ և ՀԾ հարցերով բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը և ՀԳՄՏՍ գործունեության համակարգման բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանը ՀՈԱԿ-ներ ունեցող համայնքների ներկայացուցիչներին ներկայացրեցին ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման էլեկտրոնային ծրագիրը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Մեծավան համայնքի ղեկավար Արման Վարդանյանը, մի խումբ պաշտոնյաներ, մարզաշխարհի ու հոգևոր դասի ներկայացուցիչներ ներկա գտնվեցին արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Սևակ Սերոբյանի հիշատակին նվիրված ուժային եռամարտի առաջնությանը: Հայաստանի «Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանը հայրենիքի համար իր կյանքը նվիրաբերած հերոսներից է, ով կամավոր մեկնեց առաջնագիծ՝ օրինակ դառնալով շատերի համար:

ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԼՈՌՒ ֊ՓԱՄԲԱԿԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ 29.03.2021
Մարտի 27-ին, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի հյուրընկալ հարկի տակ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Թատրոնի միջազգային օրվան և թատրոնի հիմնադրման 90-ամյա հոբելյանին: Ներկա էր Լոռու մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի ավագ մասնագետ Մանուշակ Քոչարյանը, Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը, թատրոնի վաստակաշատ դերասաններ և աշխատակիցներ: Թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանը ողջունեց ներկաներին և շնորհավորանքի խոսքեր ուղղեց թատրոնի հիմնադրման 90- ամյակի առթիվ: Նա շնորհավորագիր հանձնեց թատրոնի տնօրենին, իսկ վերջինս շնորհակալություն հայտնեց կազմակերպված միջոցառման և ևս մեկ անգամ թատրոնի դերն ու նշանակությունը արժևորելու համար:
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալեց ճանաչողական այցով մարզ ժամանած Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին, ինչպես նաև Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանին: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և խորհրդական Արմեն Հարությունյանը: Մարզի ղեկավարը շնորհավորեց հյուպատոսին կարևոր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ համագործակցությունը երկու կառույցների միջև կշարունակվի՝ հնարավորություն տալով համատեղ իրականացնելու ավելի շատ ծրագրեր: Մարզի ղեկավարն իր խոսքում ընդգծեց հատկապես հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը:



