Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շահումյանի և Ֆիոլետովոյի դպրոցներում հիմնվել են ինտենսիվ այգիներ

14.09.2021

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների հիմնում դպրոցամերձ տարածքներում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Շահումյան և Ֆիոլետովո համայնքների դպրոցների բակերում հիմնվել են ինտենսիվ այգիներ:
Այգիների բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի Արամ Գրիգորյանը, հոգևոր հովիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ ու համայնքի բնակիչներ։
Մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ողջույնի խոսք հղեց Արամ Գրիգորյանը.
-Շատ կարևոր է, որ մեր կրթական հաստատությունները մասնակցում են նման ծրագրերի: Այգիների հիմնումը մեծ նպաստ կբերի ոչ միայն դպրոցներին, այլև աշակերտներին՝ սովորեցնելով ճիշտ կատարել գյուղատնտեսական աշխատանքները, նաև սեփական ուժերով մշակված էկոլոգիապես մաքուր սնունդը ճաշակել ընդմիջումներին,-ասաց նա:
Շահումյանի դպրոցի տնօրեն Ռիտա Հարությունյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ծրագրի կազմակերպիչներին՝ մասնավորապես շեշտելով մարզային իշխանության դերը ծրագրի իրականացման գործում: Դպրոցի այգում տնկվել են խնձորի, սալորի, դեղձի, նշի ծառեր, ազնվամորի, բրոկոլի և այլ բանջարաբոստանային մշակաբույսեր:
Տնօրենը մեծ ուրախությամբ է նշում, որ այգու բարիքները աշակերտները կճաշակեն նոր վերանորոգված ճաշարանում: Վերջինս, ի դեպ, ամբողջովին վերանորոգվել է ՀՀ կառավարության որոշմամբ դպրոցին տրամադրված միջոցներով:
«Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը վստահեցնում է՝ այգիների տարածքն առաջիկայում կընդլայնվի և կհամալրվի նոր տեսակի պտղատու ծառերով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-09-23 17:54:58