Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ 101-ԱՄՅԱ ՄԱՆԻԿ  ՏԱՏԻԿԻ ՏԱՆԸ

ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ 101-ԱՄՅԱ ՄԱՆԻԿ ՏԱՏԻԿԻ ՏԱՆԸ 02.10.2019

Տարեցների միջազգային օրվա առթիվ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն այցելեց նաև Այգեհատի բնակչուհի 101-ամյա Մանիկ Պետրոսյանին: Շնորհավորելով նրան «Տարեցների միջազգային օրվա» առթիվ՝ փոխմարզպետը Մանիկ Պետրոսյանին բարեմաղթեց առողջություն՝ խոստանալով այցելել նաև հաջորդ տարի: Նա տատիկին նաև մարզի ղեկավարի կողմից դրամական պարգև հանձնեց: Մանիկ տատիկն իր հերթին հորդորներ ուղղեց երիտասարդներին՝ լինել բարի, ազնիվ, շիտակ, գոհանալ ունեցածով, սեփական հացը վաստակել միմիայն քրտնաջան աշխատանքով:

«Բերքի տոնի» կազմակերպման աշխատանքային խումբը Այգեհատում էր. տոնահանդեսը կտարբերվի նախորդներից

«Բերքի տոնի» կազմակերպման աշխատանքային խումբը Այգեհատում էր. տոնահանդեսը կտարբերվի նախորդներից 02.10.2019

«Բերքի տոն» մարզային տոնահանդեսին ընդամենը հաշված օրեր են մնացել և միջոցառման կազմակերպչական աշխատանքները բուռ ընթացքի մեջ են: Հոկտեմբերի 1-ին տոնակատարության կազմակերպման աշխատանքային խմբի անդամները՝ խմբի ղեկավար, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի գլխավորությամբ Այգեհատ բնակավայրում էին, որտեղ էլ այս տարի նախատեսվում է անցկացնել տոնակատարությունը:

Մարզի ղեկավարըը պատրաստակամություն հայտնեց յուրաքանչյուր ամիս փոխահատուցելու  մեկ տարեցի ամնամսյա խնամքի ծախսերը. Տարեցների միամսյակի մեկնարկը՝ «Պարգևիր ժպիտ» ակցիայով.

Մարզի ղեկավարըը պատրաստակամություն հայտնեց յուրաքանչյուր ամիս փոխահատուցելու մեկ տարեցի ամնամսյա խնամքի ծախսերը. Տարեցների միամսյակի մեկնարկը՝ «Պարգևիր ժպիտ» ակցիայով. 02.10.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախագահությամբ անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը՝ հագեցված օրակարգով: Նախ Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը տեղեկատվություն ներկայացրեց նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման մասին: Ապա՝ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի՝ ի դեմս հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի միջև՝ ի դեմս «Հայկական Կարիտաս» ԲՀԿ գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանի ստորագրվեց «Համագործակցության հուշագիր», որով կողմերը պարտավորություն ստանձնեցին իրենց լիազորությունների սահմաններում համագործակցելու՝ ի նպաստ տարեցների հիմնախնդիրներ լուծման:

Լոռու մարզպետն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն

Լոռու մարզպետն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն 02.10.2019

Հոկտեմբերի 2-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց շուրջ 35 քաղաքացի Վանաձորից և մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից: Այս անգամ ևս գերակշռում էին անձնական բնույթի, ֆինանսական աջակցության աշխատանքի տեղավորման, բնակապահովման՝ այդ թվում բնակարանային պայմանների բարելավման վերաբերյալ խնդիրները:

«Բագրատունյաց ժառանգություն» խորագիրը կրող աննախադեպ  միջոցառումը համախմբել էր հարյուրավոր բնակիչների ու զբոսաշրջիկների

«Բագրատունյաց ժառանգություն» խորագիրը կրող աննախադեպ միջոցառումը համախմբել էր հարյուրավոր բնակիչների ու զբոսաշրջիկների 30.09.2019

Հանրապետության տարբեր բնակավայրերից հարյուրավոր բնակիչներ, զբոսաշրջիկներ սեպտեմբերի 29-ին ներկա գտնվեցին ««Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում կազմակերպված «Բագրատունյաց ժառանգություն» խորագիրը կրող միջոցառմանը։ Տոնակատարությանն իրենց մասնակցությունն էին բերել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք, Հարգիտա նահանգից Լոռու մարզում գտնվող պատվիրակության անդամները:

Անդրեյ Ղուկասյան. «Ամենափոքր թերություններն անգամ պետք է վերացվեն, այլապես ոչ միայն ֆինանսավորում չի կատարվի, այլև շինկազմակերպությունները կտուգանվեն»

Անդրեյ Ղուկասյան. «Ամենափոքր թերություններն անգամ պետք է վերացվեն, այլապես ոչ միայն ֆինանսավորում չի կատարվի, այլև շինկազմակերպությունները կտուգանվեն» 30.09.2019

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացիկ տեմպերին անդրադառնալով՝ մարզի ղեկավարը նշեց, որ չափազանց դժգոհ է արդյունքներից, ինչի մասին վկայում էին նաև ներկայացված թվային տվյալները: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանի տեղեկացմամբ, թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հավաքագրումն աճել է 91 մլն դրամով, սակայն սա հիմնականում ի հաշիվ գույքահարկի և պետական տուրքերի, մինչդեռ, հողի հարկի առումով զգալի անկում կա. ըստ վարչության կողմից կատարված վերլուծության, հարկային վարչարարությունը համայնքներում վատ է կատարվում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09