Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակ 05.11.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել և գործարկման փուլում է գտնվում ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակը. https://www.regions4growth.am/: Հարթակը նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Այս հարթակը թույլ կտա պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա ռեսուրսային պոտենցիալի մասին, որի արդյունավետ գործարկումը հիմք կհանդիսանա նպատակաուղղված և մրցունակ գործունեություն ծավալելու համար:

«ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԼՈՌԻ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱՌՆԱ ԲԱՑԱՐՁԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

«ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԼՈՌԻ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱՌՆԱ ԲԱՑԱՐՁԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ 04.11.2019

Լոռու մարզի զարգացման իրատեսական և մեծ ներուժ ունեցող ոլորտներից մեկը զբոսաշրջությունն է, որը 2019 թվականի ընթացքում բավականին արդյունավետ ու հեռանկարային է գնահատվում մարզպետարանի կողմից: Մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, որը նաև համակարգում է զբոսաշրջության ոլորտը, մարզում տուրիստական գործունեություն իրականացնող շուրջ 5 տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը համառոտ ներկայացրեց ոլորտի անցնող տարվա ձեռքբերումներն ու բացթողումները՝ հստակ նախանշելով անհրաժեշտ այն գործողությունները, որոնք «Հյուրընկալ Լոռի» արտահայտությունը կդարձնեն բացարձակ ճշմարտություն:

ՊՐԻՎՈԼՆՈՅԵ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-Ի «ՏԱՇԻՐԻ ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՂԵԿԱՎԱՐԻՑ

ՊՐԻՎՈԼՆՈՅԵ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-Ի «ՏԱՇԻՐԻ ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՂԵԿԱՎԱՐԻՑ 04.11.2019

Լոռու մարզի Սարչապետ խոշորացված համայնքի Պրիվոլնոյե բնակավայրի մի խումբ բնակիչներ իրենց բողոքներն ու մտահոգությունները փոխանցելու նպատակով հանդիպեցին Լոռու մարզպետի տեղակալ Գայանա Մարկոսյանին: Նրանց պնդմամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ռուբեն Վելիցյանի հրահանգով իրենք դժվարանում են անտառից տեղափոխել օրենքով սահմանված կարգով իրենց հատկացվելիք վառելափայտը: Գյուղացիների խոսքով չեն կարողանում թափուկ վառելափայտը անտառից հավաքել և էլէկտրական սղոցի օգնությամբ կտրել ու տեղափոխել իրենց տները: Ասում են, որ կան նաև այլ խոչընդոտներ, և իրենք պատրաստ են պաշտպանել իրենց իրավունքներն ու ստանալ իրենց հասանելիք փայտանյութը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 01.11.2019

Նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանին. կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո, որն ուղիղ հեռարձակմամբ կմեկնարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ժամը 22.00-ին: 12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի կանցկացվի Երևանում, իսկ հաջորդ 8 ժամը կհեռարձակվի Լոս Անջելեսից:

ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 31.10.2019

Այսօր մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեցին բնակիչներ Վանաձորից և մարզի տարբեր տարածաշրջաններից: Առաջին այցելուն՝ վանաձորցի Անի Ավետիսյանը, եկել էր ներկայացնելու Վանաձորում դենտալ տուրիզմի զարգացման իր ծրագիրը՝ մարզպետարանից ակնակալելով տեղեկատվական աջակցություն: Գ. Մարկոսյանը, ողջունելով երիտասարդի նախաձեռնողականությունը, պատրասատակամություն հայտնեց աջակցելու գաղափարի իրականացմանը:

Քննարկվեց բնակարանաշինության ընթացքը

Քննարկվեց բնակարանաշինության ընթացքը 31.10.2019

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքային քննարկում ունեցավ «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, ով համակարգում է «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» ընթացքը: Ընկերությունն, ինչպես հայտնի է, Լոռու մարզպետարանի հետ կնքված համաձայնագրով «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շրջանակներում ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների համար իրականացնում է կիսակառույցների կառուցման աշխատանքներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59