Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՈԱՖ-ը Դեբետում և հարևան գյուղերում բազմամիլիոնանոց ծրագիր է մեկնարկում

09.09.2021

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը՝ ՔՈԱՖ-ը, շարունակում է մեծածավալ ծրագրեր իրականացնել Լոռու մարզում:
Դեբետում նախատեսվում է հիմնովին կառուցել տարածաշրջանային հանրակրթական դպրոց, որը եզակի կլինի տարածաշրջանում՝ ընձեռելով հարմարավետ պայմաններում կրթվելու մեծ հնարավորություններ տարածաշրջանի երեխաներին:
Կշարունակվի համայնքի համար արդեն իսկ մշակված տնտեսական զարգացման ծրագրերի իրականացումը, կբարեկարգվեն համայնքի կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, կկառուցվեն նորերը, կլուծվի աղբահանության խնդիրն ինչպես Դեբետի, այնպես էլ՝ հարևան համայնքների համար, կբարելավվի հանրային տրանսպորտի վիճակը, կհիմնվեն կանգառներ:
ՔՈԱՖԸ մեծածավալ ներդրում կանի նաև Դսեղում. այստեղ կկառուցվի տարածաշրջանային առողջության կենտրոն՝ նույնպես եզակի տարածաշրջանում՝ հագեցած ամենաժամանակակից բուժսարքավորումներով, որը կսպասարկի հարակից 16 համայնքների բնակիչներին:
Հիմնադրամի օգնությամբ այս տարի ավարտվել է Դեբետի համայնքապետարանի վերանորոգումը, գրադարանի հիմնումն ու նորարար և թափանցիկ աշխատանքային միջավայրի ստեղծումը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի, Դեբետ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանի, կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր Լոռու մարզպետարանում քննարկվեցին լայնամասշտաբ ծրագրի մանրամասները:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ողջունեց հիմնադրամի ներդումային և ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, վստահեցրեց, որ մարզպետարանը կաջակցի ծրագրի իրագործմանը՝ համոզմունք հայտնելով, որ նշված ծրագրերը միանշանակ կնպաստեն Դեբետի և շրջակա գյուղական համայնքների զարգացմանը բոլոր առումներով:
Հիշեցնենք, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բազմաթիվ կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր է իրականացրել Լոռու մարզում: Այն բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:08:28