Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՇՆՈՂԻ ՕՐԸ

ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՇՆՈՂԻ ՕՐԸ 21.10.2019

Հոկտեմբերի 20-ին Շնող համայնքում հանդիսավորությամբ նշվեց համայնքի օրը: Տոնական բարձր տրամադրությունն ամենուր էր: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, համայնքների ղեկավարներ, հյուրեր: Այս տարին էականորեն տարբերվում էր նախորդ տոնախմբություններից: Համայնքի օրվան պատրաստվել էին գրեթե բոլոր հաստատությունները: Դավիթ Ղումաշյանի և «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի ուղեկցությամբ հյուրերը եղան Շնողի արվեստի դպրոցում, որտեղ ելույթ ունեցավ դպրոցի ժողգործիքների նվագախումբը: Հյուրերն այցելեցին նաև Շնողի մանկապարտեզ և ամբուլատորիա, որտեղ նախորդ տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Սուրբ Սարգիս եկեղեցում Տեր Հեթում քահանա Թարվերդյանի հետ միասնական աղոթք բարձրացրին առ Աստված:

ՇԵՆԱՎԱՆՈՒՄ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ

ՇԵՆԱՎԱՆՈՒՄ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ 21.10.2019

Հոկտեմբերի 19-ին Շենավան համայնքում հանդիսավորությամբ նշվեց համայնքի օրը, որին իրենց մասնակցությունն էին բերել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, հյուրեր, շենավանցիներ: Մարզի ղեկավարին և մյուս հյուրերին շենավանցիները դիմավորեցին խանդավառությամբ: Միջոցառումն անցկացվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում: Ողջույնի և շնորհավորանքի խոսք հղեց Անդրեյ Ղուկասյանը: - Վստահ եմ, որ դուք հպարտանում եք ձեր անցյալով, հարուստ ժառանգությամբ և անսպառ նվիրումով ու սիրով կերտում եք ձեր համայնքի նորօրյա տարեգրությունը: Օրը տոնի է վերածվում, երբ այստեղ բնակվող ու արարող մանուկն ու ավագն իրենց համարում են այս մեծ ու զարգացող օջախի լիարժեք անդամը: Մաղթում եմ Ձեզ, որ ապրեք անհոգ ու երջանիկ, և առօրյա հոգսերը երբեք hուսալքության առիթներ չտան,-ասաց նա:

Լոռու մարզի հնգամարտի թիմը գրավեց պատվավոր երկրորդ տեղը

Լոռու մարզի հնգամարտի թիմը գրավեց պատվավոր երկրորդ տեղը 18.10.2019

Երևանում անցկացվեցին «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման հնգամարտի հանրապետական փուլի մրցումները: Լոռու մարզի հավաքական թիմի կազմում էին 5-ական աղջիկ և տղա հնգամարտիկ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 18.10.2019

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ ՀՀ Լոռու մարզում ներդրումային ծրագրերի ներգրավման և դրանց իրագործմանն ուղղված համակարգման աշխատանքների իրականացման փորձագետի համար Գործառույթները 1. Մարզի զարգացման գերակա ուղղություններին համապատասխան ներդրումային հնարավորությունների վերհանում 2. Կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում 3. Ներդրումային ֆոնդերի հայթայթում 4. Ներդրումային բազայի ստեղծում 5. Ծրագրերի ներկայացում ներդրումային ֆոնդերին

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԺԳՈՀ Է ՄԱՐԶՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԱՆԴԱՂ ԸՆԹԱՑՔԻՑ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԺԳՈՀ Է ՄԱՐԶՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԱՆԴԱՂ ԸՆԹԱՑՔԻՑ 17.10.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Օրակարգային մի շարք հարցերի թվում քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզում պետբյուջեի միջոցներով՝ այդ թվում նաև՝ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքին, Տուրիզմի պետական կոմիտեին Լոռու մարզպետարանի կողմից ներկայացվելիք զբոսաշրջային ոլորտի ներդրումային ծրագրերին, տարածքների համաչափ զարգացման հարթակի ստեղծմանը, փայտով ջեռուցվող դպրոցների՝ փայտի ձեռքբերմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 17.10.2019

Հոկտեմբերի 16-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացեց ընդունելություն, որին մասնակցեց շուրջ 40 քաղաքացի Վանաձորից և մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից: Ընդունելության սկզբում մարզի ղեկավարը մարզպետարանի առաջին հարկում հանդիպեց տեղաշարժման խնդիր ունեցող քաղաքացուն: Բնակարանային հարցին ի պատասխան՝ Անդրեյ Ղուկասյանն առաջարկեց դիմում ներկայացնել՝ նկարագրելով ողջ իրավիճակը, իսկ այդ ընթացքում մարզեպատարանի համապատասխան աշխատակիցները իր հանձնարարությամբ կուսումնասիրեն խնդրի լուծման հնարավոր բոլոր տարբերակները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36