Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Տուֆով սալարկում՝ Լեռնապատ համայքնում

Տուֆով սալարկում՝ Լեռնապատ համայքնում 13.07.2021

2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում Լեռնապատ համայնքում իրականացվում է միջհամայնքային ճանապարհների վերանորոգում. մասնավորապես՝ կատարվում է տուֆ քարով սալարկում դեպի դպրոց տանող և համայնքի 10-րդ փողոցի ճանապարհահատվածում: Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները եղել են Լեռնապատում, հետևել շին.աշխատանքների ընթացքին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 37.3 մլն դրամ, որից 22.4 մլն դրամը՝ պետական և 14.9 մլն դրամը` համայնքային ներդրում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է տուֆ քարով սալարկման միջոցով վերանորոգել ընդհանուր 687 մ երկարությամբ և միջինը 5.5 մ լայնությամբ ճանապարհներ: Արդյունքում կհիմնանորոգվեն բնակավայրի դեպի դպրոց և վարելահողեր տանող ճանապարհները: Ծրագրի ուղղակի շահառու է մոտ 600 բնակիչ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 13.07.2021

«ԲԻ ԷՍ ՍԻ» բիզնեսի աջակցման կենտրոնը ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համաֆինանսավորմամբ իրականացնում է «Տվյալագիտության» (DATA SCIENCE/ ANALYTICS) և «ՏՏ Վաճառքների» (IT SALES) առցանց դասընթացներ։ Դասընթացների մանրամասներն ու գրանցման պայմաններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումներով Տվյալագիտություն https://edu.hti.am/trainings/datascience-analytics https://www.facebook.com/.../a.102132497.../4473784782654529 ՏՏ վաճառքներ https://edu.hti.am/trainings/it-sales https://www.facebook.com/.../a.10213249.../4468198283213179/ Հետաքրքրված անձինք հարցերի կամ տեղեկությունների համար կարող են զանգահարել (095) 574778 հեռախոսահամարին։

Շիրակամուտ համայնքում կկառուցվի լուսավորության համակարգ

Շիրակամուտ համայնքում կկառուցվի լուսավորության համակարգ 09.07.2021

Շիրակամուտ համայնքում այս տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենիցոն միջոցներով լուսավորության համակարգ կկառուցվի թիվ 8, 23, 24 և 25 փողոցներում: Նախատեսվում է տեղադրել 82 հենասյուն՝ լուսադիոդային լուսատուներով: Ծրագրի անմիջական շահառու է մոտ 420 բնակիչ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 16.2 մլն դրամ, որից 9.7 մլն դրամը՝ պետական և 6.5 մլն դրամը` համայնքային ներդրումն է:

Գյուղատնտեսական պետական օժանդակության ծրագրերի քննարկման նպատակով երկօրյա այցով Լոռու մարզում են ոլորտի պատասխանատուները

Գյուղատնտեսական պետական օժանդակության ծրագրերի քննարկման նպատակով երկօրյա այցով Լոռու մարզում են ոլորտի պատասխանատուները 09.07.2021

Գյուղատնտեսության ներկա վիճակի, առկա խնդիրների և ոլորտի հեռանկարների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերի իրազեկման, իրականացման ընթացքի և առկա խնդիրների քննարկման նպատակով երկօրյա աշխատանքային այցով Լոռու մարզում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գյուղատնտեսական ծառայությունների կոնտրոնՊՈԱԿ-ի, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման հիմնադրամի, Սմարթ-Ագրո ՓԲԸ-ի մասնագետները: Այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի գլխավորությամբ խորհրդակցություն անցկացվեց մարզպետարանի դահլիճում, որին մասնակցում էին նախարարության, մարզպետարանի պաշտոնայներ, մարզի համայնքների ղեկավարներ, գյուղոլորտի, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:

Շահառու ընտանիքներին կտրամադրվի 4 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ սեփական գործ հիմնելու համար

Շահառու ընտանիքներին կտրամադրվի 4 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ սեփական գործ հիմնելու համար 09.07.2021

Լոռու մարզպետարանի դահլիճում մարզպետարանի պաշտոնյաների, համայնքների ղեկավարների, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի», Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված իրազեկման միջոցառման ընթացքում հայտարարվեց կարևոր դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին: «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան» իրականացնում է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» դրամաշնորհային ծրագիրը։ Այն մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և իրականացվում է Համաշխարհային բանկի համակարգման ներքո՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ։

 Սպիտակի տարածաշրջանի զինակոչիկները մեկնեցին  սրբազան պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ

Սպիտակի տարածաշրջանի զինակոչիկները մեկնեցին սրբազան պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ 08.07.2021

Սպիտակ համայնքի և տարածաշրջանի բնակավայրերի զինակոչիկներին զինվորական պարտադիր ժամկետային ծառայության մեկնելու կապակցությամբ բարի ճանապարհ մաղթելու էին գնացել Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը, Լոռու մարզպետարանի զորահավաքի բաժնի պետ Արմեն Հակոբյանը, Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը, ՀՀ ՊՆ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Սպիտակի բաժանմունքի պետ Հրահատ Գևորգյանն ու պաշտոնատար այլ անձինք։ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Սպիտակի բաժանմունքի բակում հավաքվել էին նաև զինակոչիկների հարազատներն ու բազում սպիտակցիներ։ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վաղարշ քահանա Հակոբյանն իր օրհնության խոսքը հղեց զինակոչիկներին՝ ներկաների հետ միասնական աղոթք հնչեցնելով երկրի խաղաղության և զինվորների անփորձանք ծառայության համար։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-22 17:29:31