Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լեռնապատ համայնքն այլևս ԱԹՍ֊ների մրցույթի կենտրոն է

22.09.2021

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի հիշատակին նվիրված առաջին ԱԹՍ մրցույթը տեղի ունեցավ Լոռու մարզի Լեռնապատ համայնքում: Այն կազմակերպվել էր Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի, Արտակարգ իրավիճակների և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ:
Մրցույթին ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, նախաձեռնող կառույցների պատասխանատուները, բազմաթիվ հյուրեր։
Արամ Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ նման միջոցառումները ոչ միայն զարգացնում են մեր գիտական ներուժն, այլև մեծ նպաստ են բերում մարզում տուրիզմի զարգացմանը․ մրցույթի պարբերաբար կազմակերպման դեպքում համայնքն ավելի հանրաճանաչ կդառնա:
Մրցույթի նպատակն է մասնակիցներից լուծումներ ստանալ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար։
Այն իրականացվում էր երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ, մասնագիտացված ընկերություններ։ Ըստ այդմ՝ առաջադրվող խնդիրները պարզ, միջին և բարդ մակարդակների էին։
Խմբերի առաջ դրված էր երեք հիմնական խնդիր. կրակի օջախի հայտնաբերում, տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։
Ըստ կազմակերպիչների՝ նման խնդիրների լուծումը կարող է էապես բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը:
Մրցույթին մասնակցում էին մոտ 35 թիմեր՝ Հայաստանի տարբեր բնակավայրերից:
Կազմակերպիչների խոսքով՝ մրցույթը շարունակական կլինի։
Մինչև տարեվերջ կավարտեն նաև համայնքում ԱԹՍ-ների օդանավակայանի կառուցումը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:44:14