Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը Հայ օգնության ֆոնդի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով

19.05.2022


Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը Լոռու մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին պարգևատրել է շնորհակալագրով՝ Հայաստանում խնամատարության ինստիտուտի ներդրման և կայացման գործում ակտիվ ներգրավվածության, նշանակալի ավանդի, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանության գործին նվիրվածության և ստանձնած պատասխանատու աշխատանքում ցուցաբերած մասնագիտական սկզբունքայնության համար:
Լոռու մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, ՀՕՖ-ի գնահատմամբ, խնամատարության կազմակերպման ոլորտում հիմնական դերակատարներից մեկն է և իր աշխատանքն իրականացնում է բարձր մակարդակով. Հայաստանում խնամատար ընտանիքների թվով ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է. այլ մարզերի համեմատությամբ Լոռիում խնամատար ընտանքները 40 տոկոսով ավելի են:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին, մաղթում նորանոր ձեռքբերումներ իրենց դժվարին և պատասխանատու աշխատանքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23