Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Սարտոն» կարի արտադրամասը աշխատանքով է ապահովում շուրջ 350 քաղաքացու 04.02.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը խորհրդական Արմեն Հարությունյանի և օգնական Տիգրան Հովսեփյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորում գործող «Սարտոն» կարի արտադրամասում: Մարզպետի այցի նպատակն էր ծանոթանալ աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Մարզի ղեկավարը շրջեց արտադրամասի տարածքով, ծանոթացավ տեսականուն: Աշխատակիցները պայմաններից գոհ են. ասում են՝ ամսական միջին աշխատավարձը կազմում է 120.000-ից 150.000 դրամ:

Շնորհավորագիր Ժորա Հովհաննիսյանին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ 03.02.2021
Ձեր շնորհիվ բազմիցս հպարտանալու առիթներ ենք ունեցել. շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության և Լոռու մարզի անունը միջազգային հարթակներում բարձր պահելու համար. Գոռ Ասրյան Փետրվարի 2֊ին Վանաձորի պատվավոր քաղաքացի, ՀՀ վաստակավոր մարզիչ, վետերանների աշխարհի 17֊ակի չեմպիոն Ժորա Հովհաննիսյանը տոնեց 60֊ամյա հոբելյանը։ Մարզչի հոբելյանին ներկա էր նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ով մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհավորագիր հանձնեց Ժորա Հովհաննիսյանին և շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր հնչեցնելուց զատ՝ շեշտեց՝ սպորտի բնագավառում Ժորա Հովհաննիսյանի ավանդը անգնահատելի է:

Մշակույթի ոլորտի վաստակավորները մարզպետի ուշադրության կենտրոնում են 29.01.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր գեղանկարիչ, մանկավարժ Կառլեն Քոչինյանին՝ շնորհավորելու ծննդյան 80 և ստեղծագործական գործունեության 60-ամյա հոբելյանների կապակցությամբ: Մարզի ղեկավարը շեշտեց՝ արվեստի և մշակույթի ոլորտում Լոռին առաջիններից է՝ նման գործիչների անմնացորդ նվիրումի ու տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

Հերմինե Գասպարյանը պարգևատրվեց Լոռու մարզպետի շնորհակալագրով 27.01.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալագրով պարգևատրեց Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի նախկին պետ Հերմինե Գասպարյանին մարզպետարանում գործունեության շուրջ 8 ամսվա ընթացքում իրականացված պատասխանատու աշխատանքի, մարզին մատուցված ծառայության համար:

Աշխատանքային խորհրդակցություն 26.01.2021
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա շնորհավորեց մարզպետարանի նորանշանակ վարչության պետերին՝ Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզանն Պողոսյանին, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Կամո Աշրաֆյանին, Զարգացման ծրագրերի,զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանին՝ պատասխանատու պաշտոններ ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Նա նաև շնորհակալություն հայտնեց Հերմինե Գասպարյանին՝ Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետի պաշտոնում իրականացրած աշխատանքների համար:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալել էր «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի անտառվերականգնման բաժնի ղեկավար Նավասարդ Դադյանին և հիմնադրամի անտառագետ Մկրտիչ Գևորգյանին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը: Ն. Դադյանը համառոտ ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ իրականացնում են կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր` Հայաստանի քաղաքներում և գյուղերում, այդ թվում և՝ Լոռու մարզում։