Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուղտեխնիկա և գործիքներ՝ գյուղատնտեսական աշխատանքներն առավել ակտիվ և արդյունավետ իրականացնելու նպատակով

30.09.2021

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանի, գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Լոռու մարզի Դսեղ և Շնող համայնքներում՝ վերջիններիս կողմից ձեռբերված գյուղտեխնիկային և համայնքներում աշնանացանի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:
Այս տարի համայնքները պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ձեռք են բերել գյուղատնտեսական տեխնիկա և գործիքներ՝ գյուղատնտեսական աշխատանքներն առավել ակտիվ և արդյունավետ իրականացնելու նպատակով, ինչը կօգնի զգալիորեն դյուրին դարձնել աշխատանքների ընթացքը և ավելացնել մշակովի հողատարածքները:
Դսեղ համայնքը ձեռք է բերել 5 միավոր գյուղատնտեսական գործիքներ՝ 11.200 մլն ընդհանուր արժողությամբ՝ հացահատիկի շարքացան, կուլտիվատոր, կարտոֆիլացան, կարտոֆիլահան և հողաֆրեզ (արժեքի 50 տոկոսը կազմել է պետական ներդրումը, 50 տոկոսը՝ համայնքային ներդրումը)։
Շնող համայնքը ձեռք է բերել Բելառուս տրակտոր և գութան՝ 13.600 մլն ընդհանուր արժողությամբ(արժեքի 50 տոկոսը կազմել է պետական ներդրումը, 50 տոկոսը՝ համայնքային ներդրումը)։
Մարզի պաշտոնյաներն այցելել են նաև համայնքի բնակիչների հողատարածքներ, և ուսումնասիրել ձեռք բերած նոր տեխնիկայի և գյուղատնտեսական գործիքների աշխատանքը՝ աշնանացանի նախապատրաստման ընթացքում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36