Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ալավերդի համայնքում կգործարկվի համակարգչային տոմոգրաֆիկ կաբինետ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան սարքավորմամբ և կահավորմամբ

01.06.2022

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է «Վարան պարտո դարման» (Varan Parto Darman) իրանական առողջապահական կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Հաջաթփանահին և «Իրա մեդիքլ գրուպ» ընկերության մարքեթինգի մասնագետ Կարեն Ավանեսյանին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մազպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ իրանցի հյուրը տեղեկացրել է, որ Ալավերդու ԲԿ տնօրենի հետ զրույցի արդյունքում և, հաշվի առնելով տարածաշրջանում համակարգչային տոմոգրաֆիկ սարքի բացակայությունը, ցանկություն են հայտնել, մարզի ղեկավարի համաձայնության դեպքում, ԲԿ-ի տարածքում հիմնելու տոմոգրաֆիկ կաբինետ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան սարքավորմամբ և կահավորմամբ:
Մոհամմադ Հաջաթփանահին տեղեկացրել է, որ արդեն 5-6 տարի է՝ գործունություն են ծավալում Հայաստանում՝ ճառագայթային բուժման ոլորտում, սերտորեն համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարության հետ: Վերջերս տոմոգրաֆիկ կաբինետ են հիմնել Արմավիր քաղաքում, շուտով նման կաբինետ կգործի Եղեգնաձորում և պայմանավորվածության ձեռքբերման դեպքում՝ այս տարի կկարողանան կաբինետ գործարկել նաև Ալավերդի համայնքում:
Նման ծառայության կարևորությունն ընդգծել է նաև Ս. Մոսինյանը՝ նշելով, որ տոմոգրաֆիկ սարքը կարող է սպասարկել, ոչ միայն Թումանյանի, այլև Նոյեմբերյանի տարածաշրջանի և Վրաստանի սահմանամերձ հայկական բնակավայրերի ազգաբնակչությանը:
Մարզի ղեկավարը, ողջունելով նախաձեռնությունը, պատրաստակամություն է հայտնել աջակցելու փոխշահավետ համագործակցությանը.
-Այս պահին իսկապես առկա է համակարգչային տոմոգրաֆիկ ծառայության ներդրման անհարժեշտությունը նաև այդ տարածաշրջանում, քանի որ ծառայությունից օգտվելու համար քաղաքացիները ստիպված են լինում գալ Վանաձոր կամ մեկնել մայրաքաղաք: Հուսով եմ, կարող ենք գործակցել և կյանքի կոչել նախաձեռնությունը,-ասել է մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09