Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սարչապետի համայնքում կազմակերպվել էր առաջին երթը դեպի Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշակոթող

Սարչապետի համայնքում կազմակերպվել էր առաջին երթը դեպի Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշակոթող 26.04.2021

Սարչապետ համայնք մտնող ճանապարհի եզրին դեռևս նախորդ տարի կառուցվել է հուշակոթող՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ապրիլի 24-ին Սարչապետի համայնքապետարանի կողմից կազմակերպվել էր առաջին երթը դեպի հուշակոթող՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի: Երթին մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Վանիկ Օհանյանը, փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, Սարչապետ համայնքի ղեկավար Բորիս Բարոյանը, համայնքի բազմաթիվ բնակիչներ։

Համապետական ծառատունկին մասնակցեց նաև Լոռու մարզպետարանը

Համապետական ծառատունկին մասնակցեց նաև Լոռու մարզպետարանը 26.04.2021

Ապրիլի 25-ին մեր երկրում հայտարարված է համապետական ծառատունկ: Գերատեսչական տարբեր մարմինների ու կառույցների ներկայացուցիչներ լծված են հանրապետության անտառածածկ տարածքներն ավելացնելու գործին: 10 մլն ծառ նախաձեռնության շրջանակներում համապետական ծառատունկին ակտիվորեն մասնակցում էր նաև Լոռու մարզը: Այսօր Լոռու մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ, ծառատունկ իրականացրին Վանաձորի անտառտնտեսության Սպիտակի անտառպետությունում: Լոռու մարզպետարանի թիմին էր միացել նաև ԱԺ պատգամավոր Վանիկ Օհանյանը։

 Լեռնավան համայնքի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց Լյովա Խաչատրյանի անվամբ

Լեռնավան համայնքի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց Լյովա Խաչատրյանի անվամբ 26.04.2021

Ապրիլի 25-ին Լոռու մարզի Լեռնավան համայնքի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Լյովա Խաչատրյանի անվամբ: Դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի և աշակերտների ջանքերով հուզիչ միջոցառում էր կազմակերպվել այդ առիթով, որին ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը, զինվորականներ, համայնքապետարանի աշխատակիցներ, բնակիչներ։

Բարձրացված հարցերին լուծումներ կտրվեն օրենքով սահմանված կարգով

Բարձրացված հարցերին լուծումներ կտրվեն օրենքով սահմանված կարգով 22.04.2021

Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Քաջայր Նիկողոսյանը շարունակում են արտագնա խորհրդակցություններ անցկացնել մարզի համայնքերում:Հերթական այցի ընթացքում նրանց էր միացել նաև ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը:

«Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» 22.04.2021

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզպետարանի աջակցությամբ Լոռու մարզում 2021թ. սկսել է իրականացվել «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագիրը: Ներկայացված սոցիալական հոլովակը պատմում է անձը հաստատող փաստաթուղթ չունեցող մարդկանց մասին, ովքեր կանգնած են քաղաքացիությունը կորցնելու վտանգի առջև, թեև արդեն երկար տարիներ ապրում են Հայաստանի Հանրապետությունում՝ բախվելով մի շարք լրջագույն խնդիրների:

Մարզպետարանի պաշտոնյաների և համայնքների ղեկավարների ուշադրությանը ներկայացվեցին ՀՀ մի շարք օրենքների նախագծեր

Մարզպետարանի պաշտոնյաների և համայնքների ղեկավարների ուշադրությանը ներկայացվեցին ՀՀ մի շարք օրենքների նախագծեր 22.04.2021

ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Սերգեյ Մովսիսյանը և Վիկտոր Ենգիբարյանը շրջանառության մեջ են դրել Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են համայնքների զարգացմանը, համայնքների ղեկավարների պատասխանատվությանը, համայնքների և մարզպետարանների լիազորությունների փոփոխմանը: Ներկայացված նախագծերի քննարկման նպատակով ԱԺ պատգամավորները ապրիլի 22-ին Լոռու մարզպետարանի դահլիճում հանդիպում-քննարկում անցկացրեցին Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Քաջայր Նիկողոսյանի, մարզպետարանի պաշտոնյաների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-13 12:40:48