Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արեն Մկրտչյանը Վանաձորում ներկա է եղել «Լավ Էլի» խմբի համերգին
11.08.2026
Օրերս Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվել է «Լավ Էլի 30» համերգաշարի վանաձորյան համերգը։
Համերգին ներկա է եղել Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
«Չեմ ուզում թաքցնել ոգևորությունս․ առաջին անգամ հանդիպեցի մարդկանց, որոնց երաժշտական ժառանգությունը 20-25 տարի իմ ականջներում, իմ մտքում ու իմ սրտում է։ Վանաձորում նրանց հետ հանդիպումն առանձնահատուկ զգացողություն էր»,- նշել է Լոռու մարզպետը։
«Լավ Էլի» խմբի անվճար համերգաշարը շարունակվում է Հայաստանի տարբեր մարզերում՝ հանդիսատեսին ներկայացնելով խմբի ստեղծագործական ժառանգությունն ու տարիների ընթացքում սիրված երաժշտությունը։
Հիշեցնենք, որ «Լավ էլի» հայկական ալտերնատիվ ռոք խումբը կազմավորվել է 1996 թվականին՝ Վանաձորում։
Մանրամասները՝ տեսնյութում



