Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը դիտարկել է Սպիտակի ոլորանների խնդրահարույց հատվածներում կրկին իրականացված ասֆալտապատման աշխատանքները
11.08.2026
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում Սպիտակի ոլորանների տարբեր տեղամասերում ասֆալտապատման որակի վերաբերյալ տրվել էր բացասական եզրակացություն։
Արդյունքում շինարարական կազմակերպությունը քանդել է խնդրահարույց տեղամասերի ասֆալտապատված հատվածները և իր միջոցներով կրկին իրականացրել ասֆալտապատում:
Կատարված աշխատանքները կրկին կստուգվեն լաբորատոր փորձաքննության միջոցով։
Մանրամասները՝ տեսնյութում



