Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տարոն-4 թաղամասի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման շինարարությունը շուտով կմեկնարկի
11.08.2026
Վանաձորի Տարոն-4 թաղամասի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման մրցույթն արդեն կայացել է, ընտրվել է շինարարական կազմակերպությունը։
Այս պահին ընթացքի մեջ է պայմանագրի կազմման և անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման փուլը։
«Եվս մեկ սպասված ճանապարհաշինական ծրագիր՝ Վանաձորում: Շուտով կունենանք նաև շինարարության մեկնարկ»,- անդրադառնալով Տարոն-4 թաղամասի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագրին՝ նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում



