Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցը հիմնանորոգվել է 26.12.2025

Գերազանց պայմաններ` Վանաձորի տաղանդավոր երեխաների համար Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցը հիմնանորոգվել է ՀՕՖ-ի ֆինանսավորմամբ։ Ծրագրի արժեքը` 150 մլն դրամ է։

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը Սպիտակի ոլորաններում դիտարկել է վաղ առավոտից իրականացվող ձնամաքրման աշխատանքները 26.12.2025

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը Սպիտակի ոլորաններում դիտարկել է վաղ առավոտից իրականացվող ձնամաքրման աշխատանքները։ Դեռ 4 օր առաջ են մարզում պատրաստվել տարվա առաջին ձյան տեղումներին։ Մարզպետն անցկացրել է խորհրդակցություն, ճանապարհները սպասարկող կազմակերպություններին հանձնարարել սարքին վիճակում պահել տեխնիկան, ստուգել աղ-ավազե խառնուրդի պաշարները։ «Վաղը երեկոյան սպասվում են ավելի առատ տեղումներ, որին նույնպես պատրաստ ենք»․ Արեն Մկրտչան։

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի խոսքն ուղղված վանաձորցիներին` մարզկենտրոնի տոնական եղևնու լույսերի վառման հանդիսավոր արարողությանը 24.12.2025

«Սիրելի վանաձորցիներ, շատ սիրում եմ բոլորիդ. վանաձորցին անգամ ասեղի չափ արվածը գերանի չափ գնահատել գիտի, և դա մեզ թև է տալիս, պարտավորեցնում անելու ավելին։ 2026-ը մարզկենտրոնի համար աննախադեպ է լինելու զարգացման առումով։ Վստահ եմ` դրա ժամանակը և հնարավորությունը կտաք մեզ։ Խնդրում եմ գնահատել արվածն ու ժամանակ տալ չարվածի համար։ Եվ մենք անպայման կհաջողենք։ Սիրելի Վանաձոր, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն անակնկալ այցելել է Լոռու մարզի լավագույն ուսուցիչներից մեկին 24.12.2025

Շողիկ Եղիազարյանը մարզի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ուսուցիչն է։ Նա գրանցել է կամավոր ատեստավորման բարձր ցուցանիշներ, ունի չորրորդ տարակարգ։ Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է 23.12.2025

Նախարարը մարզպետ Արեն Մկրտչյանի հետ դիտարկել է կառավարության ամբողջական ֆինանսավորմամբ հիմնանորոգված մի շարք ճանապարհներ։ Մարզի ղեկավարը նախարարին առաջարկել է դիտարկել Վանաձորի Վարդանանց փողոցի ջրատարերը մետաղական ցանցով ծածկելու հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա փողոցի երթևեկելի գոտին լայնացնել մոտ 1 մետրով` բեռնաթափելով ծանրաբեռնվածությունը։ Մանրամասները՝ տեսանյութում

Վանաձորի բնական եղևնու տոնական լույսերի վառման հանդիսավոր արարողությունը։ 23.12.2025

Վանաձորի Հայքի հրապարակում տեղի է ունեցել գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական հանդիսավոր արարողությունը: Այն ուղեկցվել է տոնական միջոցառմամբ, հրավառությամբ։ Արարողությանը մասնակցել են Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, Վանաձորի համայնքապետ Արկադի Փելեշյանը, մարզետի աշխատակազմի և համայնքապետարանի պաշտոնյաներ, մարզկենտրոնի բազմաթիվ բնակիչներ, տարբեր համայնքներից ժամանած քաղաքացիներ և հյուրեր: Մանրամասները՝ տեսանյութում

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-05 17:22:48