Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տիկին Լյուդմիլան երկրաշարժին կորցրել է տունը։ Եղբայրները, ծնողները մահացել են․ միայնակ է։ Ավտովթարի հետևանքով հաշմանդամություն է ձեռք բերել։ Կառավարության ֆինանսական աջակցությամբ եղբայրների կառուցած տունը կվերանորոգվի։
Քննարկվել են Ստեփանավանի զարգացմանն ուղղված 2026թ. սուբվենցիոն ծրագրերը 06.10.2025
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը փոխմարզպետ Արսեն Ղարիբյանի, Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանի, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների և Ստեփանավանի համայնքապետարանի բաժինների պետերի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Մանրամասն քննարկվել և վերլուծվել են 2026-ին համայնքում իրականացվելիք ծրագրերը։
Ճանապարհաշինական կարևորագույն ծրագիր՝ Ալավերդիում 02.10.2025
Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ 725 մլն դրամ կհատկացվի Երիտասարդական, Զորավար Անդրանիկ, Սպանդարյան, Խուդյակով փողոցների հիմնանորոգմանը։ Կառավարությունն Ալավերդու 6 թաղամաս կապող 2.5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը հաստատել է հրատապության կարգով։ Արդյունքում՝ աշխատանքները 2026թ․ փոխարեն կմեկնարկեն օրեր անց։

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում 01.10.2025
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ միասին այսօր շուրջ 11 ժամ կատարել են քաղաքացիների ընդունելություն` լսելով 60 քաղաքացու։ Հերթագրվել էր 182 քաղաքացի` մարզի տարբեր բնակավայրերից։ Արձանագրվել են խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ այս պահին կազմվում են հանձնարարականներ. ֊ Հետևողական եմ լինելու այս հարցում։ Այն քաղաքացիներին, որոնց այսօր չհասցրինք հանդիպել, կընդունենք առաջիկայում,֊ ընդգծել է մարզի ղեկավարը։

Աշխատանքային խորհրդակցություն` Վանաձորի զարգացմանն առնչվող հարցերի վերաբերյալ 30.09.2025
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը սեպտեմբերի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի Լոռու մարզային ստորաբաժանումների ղեկավարների, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։ Օրակարգում են եղել Վանաձորի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Շնորհակալագիր՝ բարերար Ռայներ Քոզելին 26.09.2025
Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ընդունել է Վանաձորի պատվավոր քաղաքացի, «Լոռվա ասպետ» կոչմանն արժանացած բարերար Ռայներ Քրիստիան Քոզելին և «Ինտերկապ» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր Նորայր Զուլոյանին։ Նրանց համագործակցության շնորհիվ տասնյակ տարիներ Լոռու մարզում իրականացվել են մի շարք բարեգործական նախաձեռնություններ։ Արսեն Ղարիբյանը Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի անունից շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ տարիների ընթացքում ցուցաբերած հետևողական աջակցության և մարզի զարգացմանն ուղղված գործունեության համար։ Մարզպետի տեղակալը Ռ. Քոզելին ծննդյան 77-ամյակի առթիվ պարգևատրել է Լոռու մարզպետի շնորհակալագրով և հուշանվերով՝ տարբեր ոլորտներում ցուցաբերած նշանակալի աջակցության համար։



