Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 25.03.2022
Թատերարվեստի հարգարժա՛ն գործիչներ, այսօր՝ Թատրոնի միջազգային օրը, թույլ տվեք ջերմ բարեմաղթանքներ հղել ձեզ։ Այս օրը տոն է ոչ միայն ձեր՝ թատրոնի մշակների ու գործիչների համար, այլև բոլոր նրանց, ովքեր սիրում ու գնահատում են թատերարվեստը, այն է՝ ձեզ շատ սիրող հանդիսատեսի։ Մենք այսօր կրկին ու կրկին առիթ ունենք արժևորելու Ձեզ, Ձեր կատարած աշխատանքը, թատրոնի երախտավորներին ու նրանց թողած ավանդները: Թատրոնը մարդկության երազների, վեհ գաղափարների կերտման, անցյալի ու ներկայի համամարդկային արժեքների համադրման դարբնոց է։

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 07.03.2022
Թանկագի՛ն կանայք, մայրե՛ր, քույրե՛ր Ջերմորեն ու խոնարհաբար շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի՝ գարնանային այս գեղեցիկ տոնի և միամսյակի մեկնարկի առթիվ: Մարտի 8-ը մեր տոնացույցում ամենասպասված և հատկապես մեր մայրերի, կանանց ու աղջիկների նկատմամբ անսահման երախտիքի զգացումներ առաջացնող տոներից մեկն է: Եղե՛ք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ՝ շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ, և թո՛ղ բարին հովանի լինի ձեզ և ձեր ընտանիքներին:

Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Վանաձորում տեղակայված նրա արձանի շուրջը մարդաշատ է լինում:Այս տարին ևս բացառություն չէր։ Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանը կդառնար 63 տարեկան: Այդ կապակցությամբ Սպարապետի արձանի մոտ տեղի ունեցավ ծաղիկների և ծաղկեպսակների խոնարհման արարողություն: Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, փոխմարզպետներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ, հոգևորականներ, ազատամարտիկներ, զինվորականներ, ուսանողներ, քաղաքացիներ։ Շնորհավո՛ր ծնունդդ ՍՊԱՐԱՊԵՏ:

Սրբազան հայր. Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Դուք Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդի անմնացորդ նվիրումով եք առաջնորդում հավատացյալ Ձեր հոտը: Ձեր կերպարով հույս, հավատ, զգոնություն և ուժ եք հաղորդում հավատացյալներին, օգնում դիմակայելու դժվարություններին, նպաստում հայ ազգային ավանդույթների պահպանմանը, քրիստոնեական հավատքի ամրապնդմանը: Մեծ է Ձեր ներդրումը Լոռու մարզում հոգևոր մշակույթի զարգացման գործում: Կրկին անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ, որ երկնային Տերը Ձեզ պարգևի երկար տարիների քաջառողջ կյանք, անսպառ ուժ և կորով:

Լոռու մարզպետը շնորհավորել է ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին 04.03.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորական նամակ է հղել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին, որտեղ մասնավորապես նշված է. «Հարգարժան Վահագն Գառնիկի Խաչատուրյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը ՀԿ-ների միջազգային օրվա առթիվ 28.02.2022
Հասարակական կազմակերպությունների, քաղհասարակության հարգելի՛ ներկայացուցիչներ, ՀԿ-ների միաջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ ձեզ՝ ոլորտի բոլոր անդամներիդ, կամավորներին, քաղաքացիական ակտիվիստներին: Դուք աջակցում և առաջնորդում եք հասարակությանը։ Ձեզ միավորող գլխավոր նպատակն է օգտագործել սեփական ուժն ու կարողությունը, որ շրջապատի կյանքն առավել լավը դառնա: Դուք հանրային շահով մտահոգված կառույցներ եք, մասնագիտական ամուր հիմքերով և փորձառու մասնագետներով համալրված կազմակերպություններ, որոնք բազմաբնույթ նախաձեռնություններով են հանդես գալիս, հետևողական են իրենց բարձրացրած խնդիրներին և առաջարկներին։