Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ

02.09.2022

Արտակարգ իրավիճակների համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, վետերաննե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ: Խորին հարգանքս ու ակնածանքս եմ ուղղում ձեզ: Ձեր մասնագիտությունը մեծագույն անձնազոհություն է պահանջում: Դուք ձեզ վերապահված առաքելությունն իրականացնում եք անմնացորդ նվիրումով:
Մեր քաղաքացիներն ապավինում են ձեզ իրենց կյանքի դժվարին ու անլուծելի իրավիճակներում, և դուք, առանց դույզն-ինչ վարանելու, օգնության եք շտապում՝ հաճախ փրկելով մարդկային կյանքեր: Լինում են դեպքեր, երբ մեր հերոս փրկարարներն իրենց կյանքն են զոհաբերում մասնագիտական պարտքը կատարելիս: Ձեզնից շատերը 44-օրյա պատերազմին նաև համալրեցին հայրենիքի պաշտպանների շարքերը, ոմանք` անմահացան: Հավերժ փա՛ռք նրանց:
Ձեր սխրանքներին մենք ականատես եղանք նաև վերջերս՝ ողբերգական մի դեպքի առիթով, երբ «Սուրմալուի տոնավաճառում» պայթյունից բռնկված հրդեհի ճիրաններից ու նաև փլատակներից անձնուրացաբար դուրս էիք բերում մեր քաղաքացիներին ու ամեն մի փրկված կյանքի համար փա՛ռք տալիս Տիրոջը: Ուզում եմ նաև արձանագրենք, որ ձեր մասնագիտական կարողությունների, արհեստավարժության շնորհիվ շատ կարճ ժամանակամիջոցում հնարավոր է եղել ոլորտային լուրջ արդյունքներ գրանցել, և այսօր այս համակարգը ամենակայացածներից է մեր երկրում ու գնալով ավելի է կատարելագործվում: Մարդիկ այսօր մեծ վստահություն ունեն ձեր նկատմամբ, իսկ դա ձեր աշխատանքի ամենամեծ գնահատականն է: Կրկին շնորհավորելով Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ անվտանգ ծառայություն և բարեկեցություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53