Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը ՀԿ-ների միջազգային օրվա առթիվ 28.02.2022
Հասարակական կազմակերպությունների, քաղհասարակության հարգելի՛ ներկայացուցիչներ, ՀԿ-ների միաջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ ձեզ՝ ոլորտի բոլոր անդամներիդ, կամավորներին, քաղաքացիական ակտիվիստներին: Դուք աջակցում և առաջնորդում եք հասարակությանը։ Ձեզ միավորող գլխավոր նպատակն է օգտագործել սեփական ուժն ու կարողությունը, որ շրջապատի կյանքն առավել լավը դառնա: Դուք հանրային շահով մտահոգված կառույցներ եք, մասնագիտական ամուր հիմքերով և փորձառու մասնագետներով համալրված կազմակերպություններ, որոնք բազմաբնույթ նախաձեռնություններով են հանդես գալիս, հետևողական են իրենց բարձրացրած խնդիրներին և առաջարկներին։
Շնորհավոր 30-ամյա տարեդարձդ, Հայո՛ց բանակ 27.01.2022
Հայոց հզո՛ր բանակ, մեր անկախության ու անվտանգության երաշխավոր, շնորհավոր 30-ամյա տարեդարձդ, հայոց բանակի քաջարի՛ մարտիկներ, հայ զինվորնե՛ր, սպանե՛ր, գեներալնե՛ր, փա՛ռք ձեզ, շնորհակալություն ձեր ծառայությա՛ն, ձեր նվիրումի՛ համար: Հայոց բանակին, հայ ժողովրդին ծանր ժամանակներ են բաժին հասել:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի Ամանորի շնորհավորական ուղերձը 30.12.2021
Սիրելի՛ լոռեցիներ Թանկագի՛ն բարեկամներ Ահա և պատմության գիրկն է անցնում 2021 թվականը ևս՝ հնարավորություն տալով մեզ ամփոփելու տարվա ձեռքբերումները, վերլուծելու թերացումները, խոսելու խնդիրների մասին և նախանշելու հաջորդ տարվա ծրագրերն ու անելիքները:
Այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի 33-րդ տարելիցը։ 33 տարի առաջ ցնցվեց մեր հողը, ցնցվեց ողջ հայությունը։ Աղետին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ։ Հողին հավասարվեց մեր երկրի մեկ երրորդը։ Լոռու մարզի շատ բնակավայրեր ցավալի կորուստներ կրեցին, կորցրեցինք բնակելի ֆոնդի, արտադրական ձեռնարկությունների, կրթամշակութային կառույցների մեծ մասը: Ցավոք, այսքան տարիներ անց դեռ շրջանառում ենք աղետի գոտի եզրույթը: Իսկ թե ինչու, բոլորս քաջ գիտենք:

Այսօր հաշմանդամների միջազգային օրն է 03.12.2021
Դեկտեմբերի 3-ին ամբողջ աշխարհում նշվում է Հաշմանդամների միջազգային օրը: Այն ևս մեկ անգամ մեր ուշադրությունն է հրավիրում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների նկատմամբ: Հատկապես վերջին տարիներին հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված ծրագրեր են իրականացվում թե՛ ՀՀ կառավարության և թե՛ միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք տալիս են իրենց ցանկալի արդյունքը: Ու չնայած այս ամենին, դեռևս բազմաթիվ անելիքներ կան: Այսօր առաջնային է ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ստեղծումը, այլև հանրության վերաբերմունքի արմատական վերափոխումը, ինչին հնարավոր է հասնել նպատակասլաց և համախմբված աշխատանքի միջոցով: Նրանց խնդիրների լուծմանն ուղղված առաջընթաց քայլ է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողվի գործունեությունը, որն առանձնանում է իր ակտիվությամբ:

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» 03.12.2021
Ռուսաստանի Դաշնությունում դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Անհայտ զինվորի օր՝ ի հիշատակ ոչ միայն ռուս, այլև նախկին խորհրդային երկրների զինվորների: Օրվա կապակցությամբ հիշատակի միջոցառում անցկացվեց Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան այգում տեղադրված Անհայտ զիվորի հուշարձանի մոտ, որին ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Գյումրու Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանեվը, պատասխանատու պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և հյուրեր: Հնչեցին ՀՀ և ՌԴ օրհներգներն, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անհետ կոտած զինվորների հիշատակը և ծաղիկներ խոնարհեցին խորհրդանշական կոթողին:



