Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

01.09.2022

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողնե՛ր, մանկավարժնե՛ր, կրթության բնագավառի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: Այս գեղեցիկ տոնը մեր երկրում նաև ազդարարում է նոր ուսումնական տարվա սկիզբը, ինչի առիթով ևս սրտանց շնորհավորում եմ:
Պատահական չէ, որ աշխարհի շատ երկրների տոնացուցերում է ընդգրկված Գիտելիքի օրը, քանզի գիտելիքը, կրթությունը առաջնային դերկատարություն ունեն համայն մարդկության համար և հանդիսանում են Երկիր մոլորակի առաջ մղիչ ուժը:
Այսօր առանձնակի ջերմությամբ եմ ուզում շնորհավորել առաջին անգամ դպրոց ոտք դնող մեր փոքրիկներին: Ձեր առջև այսօրվանից բացվում են «դպրոց» կոչվող կախարդական աշխարհի դարպասները, ձեր առջև բացվում են գիտելիքի անսահման հորիզոնները, այստեղից վերցրեք, յուրացրեք, ձեզ հետ մեծ կյանք տարեք առավելագույնը: Լա՛վ սովորեք և այդ գիտելիքը ծառայեցրեք ձեզ, ձեր ընտանիքին ու ՀԱՅՐԵՆԻՔԻՆ: Նաև շատ կարևոր է լավ մարդ ու քաղաքացի լինելը, ինչը ևս ձեզ անպայման կսովորեցնեն այս կախարդական աշխարհում:
Բարի ուսումնառության սկիզբ եմ մաղթում նաև միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ոտք դնող ուսանողներին. հորդոր-մաղթանքս կրկին նույնն է՝ լա՛վ սովորեք: Հիշե՛ք՝ շատ մոտ ապագայում դուք եք ստանձնելու պատասխանատվությունը մեր երկրի ապագայի համար, իսկ դա չափազանց պարտավորեցնող է: Ձգտե՛ք լավագույնը լինել այն մասնագիտության մեջ, որն ընտրել եք ապագայի համար:
Շնորհավերում եմ նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ովքեր մեծ նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ են իրականացնում իրենց կարևոր առաքելությունը: Ցանկանում եմ ձեզ աշխատանքային նոր լիցքեր ու եռանդ:
Կրկին անգամ շնորհավորելով բոլորին՝ մաղթում եմ առողջություն, հաջողություններ ուսումնական գործընթացում և կյանքում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22