Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Հանրպետության տոնի առթիվ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Հանրպետության տոնի առթիվ 27.05.2019

Սիրելի՛ լոռեցիներ, Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ և ուզում մեկ անգամ ևս փաստել, որ մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի և վերածնունդի մեկնարկի օրն է: Հայրենիքն ու նրա անկախությունը պաշտպանելու համար մարտական դիրքերում իրենց խիզախ ու անձնազոհ դրսևորեցին նաև լոռեցիները: Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակները փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ 24.05.2019

Սիրելի´ շրջանավարտներ, Շնորհավորում եմ դպրոցական Վերջին զանգի, Վերջին դասի կապակցությամբ: Այսօր դուք թևակոխում եք առավել հասուն կյանք, ձեր առջև բացվում է չափազանց պատասխանատու մի շրջափուլ, և առավել քան երբևէ պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ 17.05.2019

Հարգելի՛ բարեկամներ Ջերմորեն շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ: Մեր երկիրը առանձնահատուկ հպարտությամբ է մասնակից դառնում այս տոնին, քանզի այն առավելապես հատուկ է հազարամյակների քաղաքակրթություն ունեցող այն սակավաթիվ ազգերին, որոնք աշխարհին ասելիք ունեն:Հայաստանն, այդ թվում և մեր չքնաղ Լոռին, թանգարան են բաց երկնքի տակ:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը «Ուսանողների և երիտասարդների օրվա» կապակցությամբ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը «Ուսանողների և երիտասարդների օրվա» կապակցությամբ 16.05.2019

Սիրելի երիտասարդնե՛ր, ուսանողնե՛ր, Շնորհավորում եմ ձեզ «Ուսանողների և երիտասարդների օրվա» կապակցությամբ և իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում ձեզ՝ որպես մարզպետ և որպես ընկեր ու բարեկամ: Այսօր, առավել քան երբևէ, անգնահատելի է ձեր դերակատարությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ 15.05.2019

Սիրելի լոռեցինե՛ր, Շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս, Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Ընտանիքը մեզնից յուրաքանչյուրի հենարանն է, այն տաքուկ անկյունը, որտեղ մենք հանգստանում ու դրական էներգիայով ենք լցվում, որտեղ մոռանում ենք մեր առօրյա հոգսերն ու անհանգստությունները: Ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի կրողն ու պահպանողը: Ըտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, բարձրանում է ժողովրդի բարեկեցությունը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ 08.05.2019

Սիրելի հայրենակիցնե՛ր Հարգելի վետերաննե՛ր Մայիսը՝ հաղթանակների ամիսը, առավել քան հոգեհարազատ է մեզ համար: Իրար հաջորդող տոները հնարավորություն են տալիս մեզ կրկին անգամ հիշատակելու մեր նախնիների սխրանքները, փառաբանելու հայոց քաջարի արծիվներին: Այս օրը եռատոն է. հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945թ.-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձերը: Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09