Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհավորական խոսքը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ 04.07.2018
Հարգելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Սահմանադրությունը մեր անցած պատմական մեծ ուղու դարավոր փորձի և Հայրենիքի զարգացման ու հզորացման, ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացու իրավունքների ու պարտականությունների, բարոյական և քաղաքակիրթ կերպարի հենքն ու հիմնաքարն է, մեր պետականությունը պահպանելու, ամրապնդելու գրավականը:

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ 21.06.2018
Հարգելի՛ բուժաշխատողներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր տոնը: Դուք՝ ամենամարդասիրական մասնագիտության կրողները լինելով, հազարավոր մարդկանց կյանքեր եք փրկում և արժանի եք բոլորիս ջերմ երախտագիտությանը:
Սիրելի՛ հայրենակիցներ: Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի պանծալի 100-ամյա տարելիցի կապակցությամբ: 100 տարի առաջ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ բացառիկ իրադարձություն, որին մեր ժողովուրդը երազել էր շուրջ ինը հարյուր տարի, որի համար իրենց կյանքն էին զոհաբերել ազգի նվիրյալ լավագույն զավակները:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը դպրոցական «Վերջին զանգի» առթիվ 23.05.2018
Հարգելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատության բոլոր դասախոսներին, ուսանողներին, հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, նախադպրոցական հիմնարկների դաստիարակներին, դայակներին ու նրանց սաներին՝ուսումնական տարին հաջող ավարտելու առթիվ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ 18.05.2018
Հարգելի բարեկամներ, Տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Լոռու թանգարանների աշխատողներին, արվեստաբաններին ու պատմաբաններին, հնագետներին ու ազգագրագետներին, բոլոր նրանց, ովքեր սերունդների համար պահպանում են մեր պատմության մասունքները, հնագույն արհեստների ու արվեստի, մշակույթի գանձերը: