Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի Ամանորի շնորհավորական ուղերձը 30.12.2019
Սիրելի՛ լոռեցիներ, պատմություն է դառնում 2019 թվականը: Յուրաքանչյուր տարվա ավարտ ևս մեկ առիթ է անցած ճանապարհն արժևորելու, ձեռքբերումներն արձանագրելու, բացթողումները վերագնահատելու ու շտկելու համար:

Սիրելի լոռեցինե՛ր Ավերիչ երկրաշարժի օրերից արդեն 31 տարի է անցել, սակայն ցավն ու կսկիծը նույնքան խորն են, որքան հեռավոր 88-ին ու ամեն անգամ, դեկտեմբերի 7-ին դրանք նորից ու նորից գլուխ են բարձրացնում՝ որպես ծանր հիշողություններ: Հիշատակի այս օրը ևս մեկ առիթ է ցավակցական խոսք հղելու բոլոր այն ընտանիքներին, ովքեր կորուստեր ունեցան ու երախտագիտություն հայտնելու աշխարհի տարբեր անկյուններից մեզ օգնության հասած մարդկանց: Լոռու մարզի շատ բնակավայրեր ցավալի կորուստեր կրեցին, կորցրեցինք բնակելի ֆոնդի, արտադրական ձեռնարկությունների, կրթամշակութային կառույցների մեծ մասը ու, ցավոք, այսքան տարիներ անց, դեռևս չենք կարողացել ձերբազատվել աղետի գոտի լինելու հետևանքներից:

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է 03.12.2019
Հարգելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 3-ը Հայաստանում, ինչպես աշխարհի ավելի քան 100 երկրներում, նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր: Այս օրը ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հրավիրելու հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների նկատմամբ և հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված քայլեր իրականացնելու համար: Յուրաքանչյուր քաղաքացի, կարծում եմ, պետք է ջանքեր չխնայի, որպեսզի սահմանափակ կարողությունների տեր անձինք լինեն հասարակության լիարժեք անդամներ:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 16.11.2019
Սիրելի՛ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Տեսնելով ձեր անսպառ եռանդն ու ակտիվությունը՝ առավել քան վստահ եմ, որ այդ ապագան հուսալի ձեռքերում է՝ կերտված ազգային ու համամարդկային արժեքների և արդյունավետ կրթության հիման վրա: Այդ ճանապարհին, մենք պատրաստ ենք առավելագույնս սատար կանգնել ձեզ:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԻՄ 23-ՐԴ ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 08.11.2019
Հարգելի՛ գործընկերներ` Լոռու մարզի համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 23-րդ ամյակի առթիվ: Անցած ժամանակահատվածը եղել դժվարությունների հաղթահարման, ինչու չէ նաև՝ ձեռքբերումների ընթացք՝ հնարավորություն տալով սեփական սխալների վրա սովորելու ու կայանալու: Թավշյա հեղափողությունը արմատապես նոր որակ և աշխատաոճ է առաջադրել տեղական ինքնակառավարմանը:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 04.11.2019
Սոցիալական ապահովության ոլորտի սիրելի՛ աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա առթիվ, մաղթում աշխատանքային հաջողություններ: Ձեր գործունեությունն ուղղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանն ու լուծմանը, հասարակության մեջ նրանց ինտեգրման հնարավորությունների կայունացմանն ու ընդլայնմանը: Սա դժվարին և պատասխանատու առաքելություն է, որ պահանջում է անմնացորդ նվիրում, սրտացավություն և բարձր պատասխանատվություն։