Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Շինարարների օրվա առթիվ

15.08.2022

Սիրելի՛ շինարարներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Ամենօրյա ձեր նվիրված աշխատանքով դուք վերահաստատում եք հայ ժողովրդի արարելու ու հավերժանալու գաղափարը։ Հայ ժողովրդը առանձնահատուկ վերաբերմունք ունի շինարարի մասնագիտության նկատմամբ, ու դա պատահական չէ: Մենք հպարտանում ենք մեր հազարամյա ազգային հարստություններով, կոթողներով, վանքերով ու եկեղեցիներով, որոնք, որպես ժառանգություն, ստացել ենք մենք և որոնցով հպարտորեն ներկայանում ենք աշխարհին: Այդ գլուխգործոցները հայ շինարարների ձեռքի ու մտքի արգասիքներն են։
Սիրելի՛ շինարարներ, այսօր դուք շարունակում եք մեր նախնիների գործն ու ձեզնից է կախված նաև, թե ինչ ենք փոխանցելու հաջորդ սերունդներին։
Ձեր գործն անչափ կարևոր է մեր մարզի բոլոր բնակավայրերի համար, որովհետև ձեր աշխատանքով է, որ չքնաղ Լոռիում կառուցվում են շենքեր, այգիներ, ճանապարհներ, եկեղեցիներ, այլ կառույցներ: Շինարարի աշխատանքի արդյունքով են նաև պայմանավորված մեր ազգային տնտեսության զարգացումը, ժողովրդի բարեկեցությունը և, առհասարակ, մեր երկրի շենացումը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ տոնի կապակցությամբ՝ քաջառողջություն, ընտանեկան բարօրություն ու երջանկության եմ մաղթում բոլորիդ: Թող Աստված ուժ և զորություն տա ձեր բազկին, միշտ պայծառ պահի ձեր միտքը՝ արարելու և շենացնելու մեր երկիրը, մեր մարզը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17