Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Գրքի նկատմամբ սերը մեզանում հաճախ հասել է պաշտամունքի աստիճանի ու, սերնդեսերունդ փոխանցվելով, հասել մինչև մեր օրերը։ Ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ այդ սերը ոչ միայն պահպանվում, այլև հարստանում է նոր, գեղեցիկ ավանդույթներով՝ հետաքրքիր միջոցառումներով, գրքերի քննարկումներով ու շնորհանդեսներով, հոբելյաններին, պետական և ազգային տոներին նվիրված ցերեկույթներով, գրողների հետ հանդիպումներ կազմակերպելով:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ 20.09.2018
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ: 2018 թվականի Անկախության այս տոնը իր նախորդների համեմատ ամենապանծալի և նվիրականն է համայն հայության համար, քանի որ անկախության 27-ամյակը մենք նշում ենք նո՛ր Հայաստանում, ժողովրդի իրական իշխանությամբ ապրող Հայաստանում, համերաշխությամբ և սիրո հեղափոխությամբ վերածնված Հայաստանում:

Համապետական շաբաթօրյակ, Գուգարքի անտառտնտեսություն 08.09.2018
Համապետական շաբաթօրյակին Մարգահովիտ, Լերմոնտովո և Գուգարք համայնքները մասնակցել են ընդգրկուն կազմով: Նրանց են միացել նաև Գուգարքի և Եղեգնուտի անտառտնտեսությունների աշխատակիցները: Մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են տարվել անտառամերձ գոտիներում, դուրս են բերվել ցախն ու աղբը, որպեսզի անտառը զերծ պահեն հրդեհի վտանգից:

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհավորական ուղերձը 03.09.2018
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ:

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առիթով 31.08.2018
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Բոլորիս համար սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ 13.08.2018
Հարգելի շինարարնե՛ր Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Այս տոնը մենք ավանդաբար նշում ենք ի նշանավորումն շինարարի հանդեպ մեր ժողովրդի ունեցած հարգանքի, ակնածանքի և երախտագիտության: Հայ ժողովրդի կառուցողական ձիրքն ու շնորհքը վաղնջական վկայություններ ունեն, որոնցից ամեն մեկը մեր ժողովրդի ինքնության յուրատեսակ անձնագիրը լինելով, նաև՝ համաշխարհային քաղաքակրթության ակունքներից է համարվում: