Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ 24.01.2014

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայոց բանակի օրը: Մեր բանակը դարձավ 22 տարեկան, սա բոլորիս տոնն է: 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» արդեն պատմական դարձած որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Ամանորի շնորհավորանք

Ամանորի շնորհավորանք 28.12.2013

Հարգելի՛ լոռեցիներ, թանկագի՛ն բարեկամներ: Մոլորակի համար պատմություն է դառնում 2013 թվականը, որը մեր երկրի ու նրա պետականության պատմության, ժողովրդի կյանքում ու նրա հիշողության մեջ արձանագրվում է որպես շրջադարձային լուրջ մարտահրավերների և ծրագրված բարեփոխումների կատարման տարի:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ուսանողների միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ուսանողների միջազգային օրվա առթիվ 17.11.2013

Սիրելի ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Այսօր դուք վստահորեն քայլում եք ժամանակին համընթաց, ունեք մեծ ներուժ՝ձեր մասնագիտական կարողությունները ներդնելու և նպատակները կյանքի կոչելու համար:Տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում ու կարևորվում ձեր դերն ու համախմբված մասնակցությունը երկրի քաղաքական ու հասարակական զարգացումներին:

Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ, 04.11.2013

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ: Մեր նորանկախ պետականության պատմության մեջ ձեր ծառայությունը թեև քսան տարվա պատմություն ունի, սակայն հայ ժողովրդի դարավոր քաղաքակրթության տարեգրությունում այն սկիզբ է առնում դեռևս 4-րդ դարից, Ներսես Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ, երբ բարեգործական հաստատություններ ստեղծվեցին ի նպաստ կարիքավորների, անխնամների, հաշմանդամների և այլոց՝ համաշխարհային պատմության մեջ հիմք դնելով մարդասիրական ինստիտուտի:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ 11.10.2013

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Հարգելի քաղաքապետ, Լոռու բնակչության և անձամբ իմ անունից Ձեզ և սիրելի Երևանի բնակչությանը ջերմորեն շնորհավորում եմ հայոց փառապանծ մայրաքաղաքի 2795-ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ, որ մեր հինավուրց և մշտատև նորօրյա Էրեբունին երևանվի հավերժության մեջ՝ ներկայիս և գալիք սերունդների բարեկեցիկ և ստեղծարար կյանքով: ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ 07.10.2013

Գրադարանային համակարգի հարգելի աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ ձեր մասնագիտական տոնի՝ գրադարանային աշխատողների օրվա կապակցությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-11-24 17:39:06