Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ 30.04.2020

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, լրագրողնե՛ր Շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Մամուլն առանձնահատուկ տեղ ունի յուրաքանչյուրիս կյանքում և գաղտնիք չէ, որ պետության համար ևս՝ որպես արտահայտվելու և մտածելու ազատության հնարավորություն, այն հանդես է գալիս իբրև ժողովրդավարության մակարդակի ու մարդու իրավունքների կարևոր ցուցիչ: Մամուլի ազատությունը մի հնարավորություն է, որը պետք է օգտագործվի ոչ թե ի չարս, այլ ի բարօրություն մեր պետության՝ կարևոր խնդիրների բարձրաձայնման նպատակով: Հետևաբար, չափազանց կարևոր է ոչ միայն ազատ գործելու և արտահայտվելու հնարավորություն ունենալը, այլև դրանք չչարաշահելը: Որովհետեւ հասարակություն մեջ մամուլն ընկալվում է որպես համաձայնության ու հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման և համախմբման ազդեցիկ միջոց:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ցավակցական ուղերձը Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Վալիկո Չալաբյանի մահվան կապակցությամբ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ցավակցական ուղերձը Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Վալիկո Չալաբյանի մահվան կապակցությամբ 29.04.2020

Խորապես վշտացած եմ Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն, սիրված բժիշկ Վալիկո Չալաբյանի անժամանակ մահվան կապակցությամբ և իմ ցավակցությունն եմ հայտնում նրա հարազատներին ու գործընկերներին: Իր մասնագիտական գործունեության ընթացքում՝ հավատարիմ Հիպոկրատի երդմանը, Վալիկո Չալաբյանը պատվով է կրել բժիշկ լինելու բարձր կոչումը: Որպես Տաշիրի, ապա նաև՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնների տնօրեն, մասնակից է դարձել բուժհիմնարկների առողջացման ու զարգացման գործընթացին: Ցավոք, ծանր հիվանդությունը վաղաժամ խլեց նրա կյանքը: Սիրված բժշկի և գործընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 23.04.2020

Սիրելի՛ լոռեցիներ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի, սրբադասված նահատակների հիշատակին: Ապրիլի 24-ը ոչ միայն սգո օր է, այլև՝ պահանջատիրության: Յուրաքանչյուր տարի այս օրը հերթական առիթ է ի լուր աշխարհի բարձրաձայնելու, որ կանգուն է հայոց ոգին, որ սերունդների հիշողություններում վառ է պատմական արդարության վերականգնման պահանջը:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎ ԱՌԹԻՎ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎ ԱՌԹԻՎ 16.04.2020

Ոստիկանության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, հարգելի՛ վետերան ոստիկաններ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: Մեր պետականության կայացման գործում անուրանալի ավանդ ունենալով՝ դուք շարունակում եք նվիրումով ծառայել մեր հայրենիքին ու ժողովրդին: Ոստիկանության համակարգի մի մասը կազմելով՝ Լոռու մարզային կառույցը ևս պատվով է կատարում իր վրա դրված դժվարին առաքելությունը: Հատկապես հայ ժողովրդի համար, այս օրհասական պահերին մեզնից յուրաքանչյուրը առավել քան երբևէ ապավինում է ձեր օգնությանը:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ և ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ և ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 07.04.2020

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Հայ ժողովուրդը դեռևս իր պատմության ակունքներից առանձնահատուկ պաշտամունք է տածել մայրերի նկատմամբ, նրանց օրհնությամբ ու սուրբ աղոթքներով են զավակները մեկնարկել իրենց կյանքի ուղին, դեմ հանդիման գնացել ցանկացած դժվարության՝ վստահությամբ, որ երբեք չեն ձախողի: Սիրելի՛ մայրեր, կանայք Աշխարհի լավագույն ստեղծագործությունները ձեզ են ձոնվել, պոետներն ու երաժիշտները, թատերագիրները և գեղանկարիչները, քանդակագործներն ու ճարտարապետները ձեզնով են ոգեշնչվել՝ ստեղծելով աշխարհի մեծագույն գլխուգործոցները: Դուք եք կյանքի սկիզբը, այն կենսատու ուժը, որը մեզնից յուրաքանչյուրին ապրելու և արարելու ուժ է տալիս:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 27.03.2020

Թատերարվեստի հարգարժա՛ն գործիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Դարեր շարունակ հանդիսանալով հայ մշակույթի ամուր սյուներից մեկը՝ թատրոնը մեծ ավանդ է բերում հոգևոր արժեքների տարածման ու զարգացման, ինչպես նաև սերունդների աշխարհայացքի ձևավորման գործում: Մեր ժողովրդի համար թատրոնը միշտ ունեցել է առանձնահատուկ կարևորություն: Այս օրը դառնում է ոչ միայն թատերագրինը, բեմադրիչինն ու դերասանինը, այլև թատրոնում աշխատող բոլոր մարդկանց տոնը... Նրանց, ում հանդիսատեսը չի տեսնում, չի ճանաչում, սակայն նաև նրանց ջանքերով է թատրոնը թատրոն մնում: Աշխարհին թատերական գործիչների մի ողջ աստղաբույլ տված ժողովուրդն, ինչ խոսք, ունի նրանց անվանն ու վաստակին արժանի թատրոններ, ինչի պակասը չի զգում մեր անկախ հանրապետությունը, մեր մարզը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36