Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

LՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

LՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 07.12.2020

Սիրելի լոռեցինե՛ր Ավերիչ երկրաշարժի օրից արդեն 32 տարի է անցել, սակայն ծանր հիշողություններ շարունակում են ուղեկցել բոլոր նրանց,ովքեր վերապրել են անասելի ծանր այդ օրերը: Հիշատակի այս օրը կրկին ուզում եմ ցավակցական խոսք հղել բոլոր այն ընտանիքներին, ովքեր կորուստներ ունեցան ու երախտագիտություն հայտնելու աշխարհի տարբեր անկյուններից մեզ օգնության հասած մարդկանց: Լոռու մարզի շատ բնակավայրեր ցավալի կորուստեր կրեցին, կորցրեցինք բնակելի ֆոնդի, արտադրական ձեռնարկությունների, կրթամշակութային կառույցների մեծ մասը ու, ցավոք, այսքան տարիներ անց, դեռևս չենք կարողացել ձերբազատվել աղետի գոտի լինելու հետևանքներից: Վերջին երկու տարում աննխադեպ աշխատանք է իրականացվել այս խնդրի վերջնական լուծման ուղղությամբ և մինչև հաջորդ տարեվերջ ՀՀ կառավարության և Լոռու մարզպետարանի ջանքերով ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակապահովման խնդիրը վերջնական լուծում կստանա: Սիրելի՛ լոռեցիներ, Ուզում եմ բոլորիս մաղթել, որ երբեք, այլևս երբեք նման արհավիրքներ չլինեն ու մեր ժողովուրդն ընթանա անխախտ զարգացման ու բարեկեցության ուղով:

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է 03.12.2020

Հարգելի՛ հայրենակիցներ, Այս օրը ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հրավիրելու հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների նկատմամբ և հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված քայլեր իրականացնելու համար: Այսօր շրջանառության մեջ են դրված հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված բազմաթիվ սոցիալական ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս, որպեսզի հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիները կարողանան լիարժեք իրացնել իրենց քաղաքական, քաղաքացիական, սոցիալական և մշակութային իրավունքները: Ու չնայած այս ամենին անելիքները դեռևս բազմաթիվ են: Յուրաքանչյուր քաղաքացի, կարծում եմ, պետք է ջանքեր չխնայի, որպեսզի սահմանափակ կարողությունների տեր անձինք լինեն հասարակության լիարժեք անդամներ:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ցավակցական խոսքը գեղանկարիչ Ռուբեն Սուվարու մահվան կապակցությամբ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ցավակցական խոսքը գեղանկարիչ Ռուբեն Սուվարու մահվան կապակցությամբ 23.11.2020

Ցավով տեղեկացա վանաձորցի գեղանկարիչ Ռուբեն Սուվարու անժամանակ մահվան մասին: Նա իր կարճ, բայց բովանդակալի կյանքի ընթացքում կարողացել է ուրույն հետք թողնել հայկական գեղարվեստում, ունենալ միայն իրեն հատուկ ձեռագիր և ոճ: Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում նրա անհատական ցուցահանդեսները մշտապես լեփ-լեցուն են եղել արվեստասերներով, գեղեցիկը սիրող ու գնահատող հանդիսատեսով: Լոռին հանձին նրա կորցրեց յուրօրինակ գույն և երանգ:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ցավակցական խոսքը Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մահվան կապակցությամբ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ցավակցական խոսքը Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մահվան կապակցությամբ 19.11.2020

Խոր վշտով տեղեկացա Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անժամանակ մահվան մասին: Հոգևոր առաջնորդի կորստի վիշտն անամոքելի է, խոսքեր չկան արտահայտելու իմ ու մարզի ողջ բնակչության անպատմելի կորստի ցավն ու ափսոսանքը: Ավելի քան երկու տասնամյակ Գուգարաց թեմում արգասաբեր գործունեությամբ առաջնորդվելով՝ Սեպուհ սրբազանը քարոզել է խաղաղություն, հանդուրժողականություն և մարդասիրություն՝ սերմանելով բարին և գեղեցիկը մեր ժողովրդի սրտում և հոգում: Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդի ջանադիր գործունեությամբ ձևավորվել ու զարգացել է Լոռու մարզի հոգևոր մշակույթի, մարզային և համայնքային իշխանությունների, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցությունն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության պետականության և մեր ժողովրդի:

Միակամվել ենք, միաձուլվել ենք, վերընձյուղվել ենք, ուժեղացել ենք ու ՀԱՂԹԵԼ

Միակամվել ենք, միաձուլվել ենք, վերընձյուղվել ենք, ուժեղացել ենք ու ՀԱՂԹԵԼ 12.11.2020

Մեր ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում մենք ունեցել ենք փառահեղ հաղթանակներ ու ցավալի պարտություններ։ Այսօրվա արդեն փաստագրված իրականությունը մեր պատմության ամենացավոտ էջերից է։ Ամենացավոտ, բայց ոչ մահացու, որովհետև ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում՝ այն, ինչը չի սպանում, ուժեղացնում է։ Սա իրավիճակ է, որը մենք պարտավոր ենք հանգուցալուծել միասին, ճիշտ այնպես, ինչպես տանում ենք հաղթանակների վայելքը։ Սա պարտություն է, որտեղ մեղավոր է մեզնից յուրաքանչյուրը։

ՀԱՂԹԵԼԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

ՀԱՂԹԵԼԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԱԽԱՊԱՅՄԱՆ 09.10.2020

Այսօր պահն առավել քան վճռորոշ է․ հաղթանակը մոտ է, սահմանագծին կենաց ու մահու պայքար մղող հայորդին՝ անպարտելի։ Մեզ բաժին հասած այս պատերազմը մեր հող ու ջրի, մեր ինքնության, մեր հարատևության կռիվն է։ Ու մենք պարտավոր ենք հաղթել մեր անցյալի ու ներկայի հերոսների, մեր վաղվա օրվա ու սպասվող ամենագունեղ այգաբացերի համար։ Ժամանակը Հայոց պատմության տարեգրքում այս բացառիկ հերոսական օրերի մասին դեռ շատ կխոսի։ Այսօր, սակայն, արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի համայն հայության հավատամքի, ուժի, միասնության, համախմբվածության, անհնարինը հնարավորի վերածելու գոյապայքարում մենք արդեն իսկ հաղթել ենք։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-19 11:37:32