Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

11.08.2022

Հարգելի՛ երիտասարդներ,
ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:
Երիտասարդությունը հարստություն է, երջանկություն, նպատակասլացության, նոր գաղափարների ու գործերի սկիզբ, և շատ կարևոր է, որ ձեր երիտասարդական ավյունը նպատակաուղղվի հանուն վեհի, բարու, հանուն ձեր լավագույն ապագայի:
Սիրելի՛ երիտասարդներ,
այս տարիներին ստացած գիտելիքներն ու հմտությունները ամենահիմնավորն են, և շատ կցանկանայի, որ դրանք ծառայեցնեք նաև մեր երկրին, նրա զարգացմանը: Արագ զարգացող և փոփոխություններով լի այս ժամանակներում մեր հասարակությունում կտրուկ բարձրանում է երիտասարդների դերը, քանի որ երիտասարդությունն է այն շարժիչ ուժը, որը կարող է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի։
Այսօր մենք ունենք հրաշալի երիտասարդություն, և ես վստահ եմ, որ մեր պետության ու ժողովրդի ապագան հուսալի ձեռքերում է:
Ուզում եմ վստահեցնել, որ Լոռու մարզպետարանը մշտապես սատարելու է երիտասարդությանը՝ օգտակար լինելով բոլոր ողջունելի նախաձեռնություններին:
Սիրելի' երիտասարդներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ և մաղթում անհոգ կյանք, խաղաղ երկինք, հաստատակամություն՝ ձեր կյանքի կարևորագույն նպատակներին հասնելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59