Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ուշադրություն, դեղը հանվել է շրջանառությունից 06.11.2014
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի 31.10.2014թ., թիվ 2543-Ա հրամանով դադարեցվել է «Բեռլին-Քեմի» (դեղաձևն արտադրող, փաթեթավորող Ֆարմասիերա Մանուֆակտուրինգ Ս.Լ. Իսպանիա) դեղագործական ընկերության արտադրության «ՄԻԳ երեխաների համար (իբուպրոֆեն) դեղակախույթ ներքին ընդունման, 20մգ/մլ, 100մլ պլաստիկե շշիկ և 5մլ չափիչ ներարկիչ» դեղի ներմուծված բոլոր խմբաքանակների շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

«Լոռի տուր էքսպո-2014թ.» ցուցահանդես-խորհրդակցություն 06.11.2014
Վանաձորում արդեն երրորդ տարին է՝ կազմակերպվում է «Լոռի Տուր Էքսպո» մարզային ամենամյա ցուցահանդես-խորհրդակցությունը: Էքսպոն նպատակ ունի ներկայացնելու հանրապետության, ինչպես նաև Լոռու մարզի զբոսաշրջային ներուժը, ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների միջև ամրապնդել գործընկերային կապեր, պատշաճ իրականացնել կազմակերպությունների հանրային հարաբերությունների և գովազդի փոխշահավետ փորձի փոխանակումը, ներկայացվող սպառողական ապրանքների և ծառայությունների վաճառքը:

Հերթական քայլը՝ ընտանիք-բանակ կապի ամրապնդման ճանապարհին 04.11.2014
Ընտանիք-բանակ կապի ամրապնդման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ հերթական միջոցառումն էր կազմակերպվել Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:
Խաչքարի բացում և նորամուտ Ախթալայում 03.11.2014
Ախթալայի վանական համալիրի տարածքում հանդիսավորությամբ բացվեց եղեռնի 100-ամյակին նվիրված խաչքար: Նույն օրը հանդիսավորությամբ բացվեց նաև Ախթալայի վերանորոգված մանկապարտեզը: Միջոցառումներին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի, մարզի համայնքների ներկայացուցիչներ, բարերարներ, հյուրեր:

Համագործակցության նոր հորիզոններ 03.11.2014
Շուրջ 6 տարվա ընթացք ունի Ֆրանսիայի Ռհոն Ալպ շրջանի և Հայաստանի Համայնքների Ասոցացիայի համագործակցությունը, որը նպատակաուղղված է ՀՀ համայնքների զարգացմանը: Այն ներառում է աշխատատեղերի ստեղծում, գյուղատնտեսական մթերքների արտադրության աճ, սոցիալական ծրագրերի արմատավորում, ինչպես նաև զբոսաշրջության, բնապահպանական, մշակութային արժեքների խթանում և այլն:

Դրամական պարգևներ ՀՀ վարչապետի կողմից 30.10.2014
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ անձամբ ներկա գտնվեց իր հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ փառատոնի Լոռու մարզային փուլին, որն անցկացվեց հոկտեմբերի 26-ին՝ Դսեղ համայնքում: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ վարչապետի ֆոնդից մեկ միլիոն դրամ է հատկացնում եզրափակիչ փուլ անցած 7 դպրոցականներին:



