Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց զորակոչային հանձնաժողովի նիստ

17.02.2016

Փետրվարի 17-ին Լոռու մարզպետարանի  դահլիճում անցկացվեց Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մասնակցում էին մարզի տարածաշրջանների զինվորական կոմիսարները, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ:

Օրակարգի առաջին հարցով քննարկվեցին 2015թ. ձմեռային զորակոչի արդյունքները:  Զինկոմիսարները ներկայացրին պլանի առաջադրանքներն ու կատարողականները: Նրանք խոսեցին նաև առկա խնդիրներից: Զինկոմիսարները շնորհակալություն հայտնեցին  համայնքների ղեկավարներին՝ զորակոչի աշխատանքներին աջակցելու համար:

Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը ներկայացրեց զինվորների պատվաստումների  հետ կապված մի շարք  հարցեր: Նա նշեց, որ բժշկական հետազոտություններ զինակոչիկներն անցնում են մարզի 5 համաբուժարաններում:

2000թ. ծնված պատանիների կցագրման աշխատանքների ընթացքը ներկայացրեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանը: Նա նշեց, որ կցագրման աշխատանքները կատարվում են պատշաճ կարգով, և խնդիրներ չեն առաջանում:

Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06