Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան օրը՝ Զորյանի հարկի տակ

19.02.2016

Թումանյանական օրվա կապակցությամբ  գրական-երաժշտական միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի  ծննդյան օրվա առթիվ  Զորյանական հարկի տակ հյուրընկալվել էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, մտավորականներ, աշակերտներ, հյուրեր: Թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառանյանը, ջերմորեն ողջունելով հյուրերին, առաջարկեց հնչեցնել Մեծն Թումանյանի քառյակներից: Ներկաները, մեկը մյուսին հերթ չտալով, ասմունքում էին թումանյանական քառյակները՝ մեկ անգամ ևս հավաստելով, որ դրանք, ինչպես նաև Թումանյանի ողջ գրականությունը հավերժական արժեքներ են: Զորյանական հյուրընկալ օջախն ամբողջությամբ Թումանյանով էր շնչում. հնչեցին ասմունք, նրա խոսքերով գրված երգերի կատարումներ,  ներկայացվեցին թատերականացված տեսարաններ:

Փետրվարի 19-ը 2008 թվականից ի վեր Հայաստանում նշվում  է նաև որպես Գիրք նվիրելու օր: Այդ առիթով մարզի ղեկավարը ներկաներին նվիրեց Թումանյանի քառյակների ժողովածուն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06