Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվությամբ հանդես եկավ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենը

17.02.2016

Լոռու մարզպետի հանձնարարությամբ տարեկան ամփոփիչ հաշվետվություններով հանդես են գալիս նաև մարզի բժշկական կենտրոնների տնօրենները:         

Փետրվարի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը լսեցին Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանի հաշվետվությանը: Նա իր զեկուցման մեջ նշեց, որ հաշվետու տարում բժշկական կենտրոնում բժշկական օգնություն է ստացել 10341 (2014թ.՝ 10 743 ) մարդ, որոնցից թերապևտիկ բաժանմունքում՝ 3609 հիվանդ, վիրաբուժական բաժանմունքում՝ 1449 (վիրահատվել  է՝ 2644  մարդ), մանկական վիրաբուժական բաժնում՝ 635 երեխա (վիրահատվել է 290-ը),  ամբուլատոր սպասարկվել է 834 երեխա, մանկական սոմատիկ բաժանմունքում՝  1501 հիվանդ, ուռուցքաբանական բաժանմունքում՝ 274, հեմոդիալիզի բաժանմունքում՝ 54, վնասվածքաբանական  ամբուլատոր ծառայությունում օգնություն է ստացել 1471 հիվանդ, մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքում՝   2844 կին: 2015թ. ծնվել է 1394  երեխա  ( 200-ով պակաս, քան 2014թ.):  Շտապ օգնության կայանում սպասարկվել է 19 071  կանչ:

Մարզի այլ  քաղաքներից և գյուղական բնակավայրերից Վանաձորի ԲԿ է դիմել 3064 մարդ: Իրականացվել են ռետգեն ախտորոշիչ՝ 10 424, ամբուլատոր՝ 3417, գերձայնային՝ 17521, էնդոսկոպիկ՝  341, լաբորատոր՝ 377 612, այդ թվում՝ ամբուլատոր  և տնային՝  44 433 հետազոտություններ:

-Վանաձորի բժշկական կենտրոնի հիմնական նպատակն է յուրաքանչյուր հիվանդի մատուցել որակյալ և անվտանգ բժշկական ծառայություն: Այս նպատակին հասնելու համար աշխատել ենք մի քանի ուղղություններով` կադրային ռեսուրսի հզորացում, հագեցում սարքավորումներով, աշխատանքային պայմանների բարելավում, կառավարման համակարգի բարեփոխում,-ասաց բուժհաստատության տնօրենը՝ ներկայացնելով նաև, թե ինչ աշխատանքներ են կատարվել նշված ուղղություններով:

Բժշկական կենտրոնում աշխատում է 470 մասնագետ` 96 բժիշկ և 223 բուժքույր, 86 մայրապետ:

Բժշկական կենտրոնը համալրվել է նոր մասնագետներով: 2015թ.-ի ընթացքում աշխատանքի է ընդունվել 4 բժիշկ՝  նյարդավիրաբույժ, վնասվածքաբան, վիրաբույժ, հեմոդիալիզի բժիշկ: Որպես խորհրդատու՝ ընդունվել է նաև պլաստիկ միկրովիրաբույժ: Իր դիմումի կամ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից  ազատվել է 24 մարդ:

2015թ.-ին վերանորոգվել են բժշկական կենտրոնի կաթսայատունը,  լվացքատունը, հիմնական մասնաշենքի ջրագծերը, փոխվել է շտապ օգնության ծառայության մասնաշենքի ջրագիծը: Վերանորոգվել է նաև նախորդ տարեվերջին ուժեղ քամու հետևանքով վնասված տանիքը:

Նախորդ տարվա ընթացքում ձեռք են բերվել բուժհաստատությանն անհրաժեշտ սարքավորումներ՝ վիդեոգաստրոսկոպիկ և վիդեոկոլոնոսկոպիկ համալիր, 2 մոնիտոր, ուլտրաձայնային ինհալյատոր, 2 ԷՍԳ ապարատ, վիրաբուժական էլեկտրադանակ, վենէքստրակտոր հավաքածու, համակարգչային տեխնիկա:  Ըստ տնօրենի, բուժհաստատությանը, սակայն, դեռևս խիստ անհրաժեշտ է  համակարգչային տոմոգրաֆի էկրան, հեմոդիալիզի սարք: 2015թ. լավագույն ձեռքբերումը լապարասկոպիկ վիրահատությունների տեխնոլոգիայի ներդրում է Վանաձորի ԲԿ-ում:

Նախորդ տարի ևս շարունակվել են կառավարման համակարգի բարեփոխումները: Հաշվետու ժամանակահատվածում  պատշաճ  կարգով  իրականացվել  են    ներհիվանդանոցային  վարակների  կանխարգելմանն ուղղված աշխատանքներ, որի իրականացման համար հատկացվել է ավելի քան 9 մլն 450 հազար դրամ:                                                                                                                                                                                                                                                                                   Կենտրոնում  իրականացվել  են  նաև կանխարգելիչ  միջոցառումներ:

Հաշվետու ժամանակահատվածում բժշկական  կենտրոնում  անց  է կացվել միջին  բուժանձնակազմի  ուսուցում:

Անդրադառնալով ֆինանսական հոսքերին՝ տնօրենը նշեց, որ նախորդ տարի վճարովի ծառայությունների  մուտքերը կազմել են 258 մլն 254 հազար դրամ, 12 մլն-ով ավելի, քան 2014թ.-ին:

Մարզպետը շնորհակալություն հայտնեց բժշկական կենտրոնի տնօրենին և ողջ անձնակազմին ծանրաբեռնված և պատասխանատու աշխատանքի համար:

Նշելով, որ 2016թ.-ին ևս մարտահրավերներն ու խնդիրները քիչ չեն լինելու՝ նա հորդորեց աշխատանքներում  առավել հետևողական լինել:

-Բուժծառայությունների որակի բարձրացմանն ուղղված հետևողական քայլերին զուգահեռ մեզ համար պակաս կարևոր չէ բուժաշխատող-հիվանդ հարաբերությունները բարձր մակարդակի հասցնելու գործընթացը: Յուրաքանչյուր դժգոհություն քաղաքացիների կողմից անհետևանք չի մնալու:  Մեզ համար կարևոր է նաև ստվերային երևույթների բացառումը, վճարովի ծառայությունների ավելացումը,- ասաց մարզի ղեկավարը:

 Վերջինիս հարցեր ուղղվեցին մասնագետ-կադրերի պակասի հետ կապված:

Ա. Նալբանդյանը նշեց, որ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը Առողջապահության  նախարարության և մարզի բժշկական կենտրոնների հետ համատեղ հետևողական աշխատանքներ է կատարում այդ խնդրին լուծում տալու համար:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06